ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի համար. ՍԱՏՄ աշխատակիցները ՌԴ–ում են
11:48 28.06.2023 (Թարմացված է: 14:45 28.06.2023)
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին«Ռոսսելխոզնադզոր». հացահատիկի` Հայաստան արտահանման գործընթացը

Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ–ն խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող հացահատիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը` նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է «Ռոսսելխոզնադզոր» և ծանոթացել ռուսական հացահատիկի` Հայաստան արտահանման ողջ գործընթացին։
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում
«ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը Ռուսաստանում
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը «Ռոսսելխոզնադզորում» ծանոթացել է նաև կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։
© Photo : Facebook / ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին«Ռոսսելխոզնադզորի» նյութեր

«Ռոսսելխոզնադզորի» նյութեր
Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և «Ռոսսելխոզնադզորի» արհեստական ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:
Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև։