ՀՀ–ում անցկացվելիք դեղագործական ցուցահանդեսին կմասնակցի նաև Իրանը

© AravotՀայաստանի և Իրանի դրոշներ
Հայաստանի և Իրանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Հայաստանի և Իրանի դրոշներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանում շուտով կանցկացվի դեղագործական ցուցահանդես, որը թե՛ ՀՀ–ի, թե–ի Իրանի համար նոր հնարավորություններ կստեղծի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այս և մի շարք այլ հարցեր քննարկվել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հանդիպմանը։
«Նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքներն ու պարագաները զգալի տեղ են զբաղեցնում»,– նշված է հաղորդագրության մեջ:
© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունԱնահիտ Ավանեսյանն ընդունել է Աբբաս Բադախշան Զոհուրիին
Встреча министра здравоохранения Армении Анаит Аванесян встретилась с послом Ирана Аббасом Бадахшаном Зохури (28 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Աբբաս Բադախշան Զոհուրիին
Նախարարը բարձր է գնահատել առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում դեսպանի ջանքերը:
Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին
Լրահոս
0