00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չենք կարող աչք փակել ու ասել, որ խնդիր չունենք». ՄԻՊ–ը` ոստիկանների ուժի կիրառման մասին

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Ոստիկաններ
Բաժանորդագրվել
Մանասյանը խոսեց իրավապահ համակարգում վերապատրաստումներ անցկացնելու կարևորության մասին և անդրադարձավ փաստաբանների բողոքին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի իրավապահ համակարգում կարևոր է պատշաճ վերապատրաստումներ իրականացնելը, որովհետև ծառայողները հաճախ պատշաճ չեն տիրապետում ճգնաժամային իրավիճակները կառավարելու գիտելիքներին և հմտություններին, չգիտեն` որ ուժն է համարվում համաչափ, որը` ոչ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` մեկնաբանելով վերջին շրջանում ստացվող ահազանգերը ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ուժի կիրառման մասին։
«Մենք չենք կարող աչք փակել և ասել, որ խնդիրներ չունենք»,– ասաց պաշտպանը` շեշտելով, որ երևույթն իրոք մտահոգիչ է։
Նա անդրադարձավ նաև երկու փաստաբանների բողոքին առ այն, որ իրենք բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Մանասյանի խոսքով` ինքն անմիջապես բողոքի քննության ընթացակարգ է սկսել, նաև Փաստաբանների պալատի նախագահի հետ է զրուցել իրավիճակի մասին մանրամասն ու բազմակողմանի տեղեկություններ հավաքագրելու համար։ Թեպետ դեռ քննություն է ընթանում, սակայն, պաշտպանի խոսքով, ահազանգն արդեն մտահոգիչ է։
Փաստաբանները նվեր հանձնեցին ոստիկանության Կենտրոն բաժանմունքի պետին
«Ոչ միայն պատասխանատվության միջոցներ և կարգապահական վարույթներ են պետք կիրառել, այլ այդ մարդկանց գիտելիքներ և հմտություններ փոխանցել։ Եթե համալիր կերպով չի իրականացվի, մենք անընդհատ այս խնդիրներն ունենալու ենք։ Մի դեպքում ծառայողը չի պատկերացնելու, որ գործունեությունը պատշաճ չի իրականացնում, մյուս դեպքում անպատասխանատվության մթնոլորտ է լինելու»,– նշեց ՄԻՊ–ը։
Նրա խոսքով` ինքը` որպես ՄԻՊ, անընդհատ բարձրաձայնում է վերապատրաստումների և համալիր փոփոխությունների անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնությունն էր և փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալումը` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել Փաստաբանների պալատի երկու անդամի։
Լրահոս
0