Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

© Photo : Facebook / Վահրամ ՊողոսյանԿոմբայն. արխիվային լուսանկար
Կոմբայն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Կոմբայն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։
Խաղաղապահները հրադադարի 5 խախտում են արձանագրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում. ՌԴ ՊՆ
Լրահոս
0