https://armeniasputnik.am/20230629/hajastani-het-mutqi-artvonagreri-azatakanacumy-qaghaqakan-vorvoshum-e-pahanjum-em-61928080.html
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ
Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։ 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T14:47+0400
2023-06-29T14:47+0400
2023-06-29T15:00+0400
եվրամիություն
հայաստան
վիզա
շենգենյան վիզա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1d/61927691_0:150:1600:1050_1920x0_80_0_0_a061763ac60fa43e268873fd9562dcf4.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Չնայած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, սակայն հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս մասին հայտնել են ԵՄ ներկայացուցիչները` հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ։Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Ընդունված համատեղ հաղորդագրության մեջ նաև ասված է, որ այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։Ըստ հաղորդագրության` գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում:Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով: Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:ՀՀ-ԵՄ գործընկերության հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը: ԵՄ պատժամիջոցների ցանկում հայաստանյան ընկերություն է հայտնվելՀիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին և հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերը: Ըստ համաձայնագրերի՝ ԵՄ-ը պարտավորվում է ՀՀ քաղաքացիներին հեշտացված կարգով տրամադրել ԵՄ մուտքի արտոնագիր, իսկ հայկական կողմն էլ պարտավորվում է նույնականացնել և հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք խախտում են ԵՄ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու պայմանները: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի վերացնում վիզայի պարտավորությունը, սակայն համարվում է առաջին քայլ ԵՄ երկրներ մուտք գործելու արտոնագրի պահանջի վերացման ճանապարհին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1d/61927691_0:0:1600:1200_1920x0_80_0_0_86540c42ea8ba0d26719b2cd6506c92c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, վիզա, շենգենյան վիզա
եվրամիություն, հայաստան, վիզա, շենգենյան վիզա
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ
14:47 29.06.2023 (Թարմացված է: 15:00 29.06.2023) Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Չնայած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, սակայն հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս մասին հայտնել են ԵՄ ներկայացուցիչները` հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։
Ընդունված համատեղ հաղորդագրության մեջ նաև ասված է, որ այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին` ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով քննարկումներին ԵՄ անդամ պետությունների հետ։
Ըստ հաղորդագրության` գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում:
«Հայկական կողմը ներկայացրել է վերջին տեղեկությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ են արտահայտվել հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը և Եվրոպական միությունը ողջունել են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը»,– նշված է համատեղ հաղորդագրության մեջ:
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով:
Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:
ՀՀ-ԵՄ գործընկերության հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին և հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերը:
Ըստ համաձայնագրերի՝ ԵՄ-ը պարտավորվում է ՀՀ քաղաքացիներին հեշտացված կարգով տրամադրել ԵՄ մուտքի արտոնագիր, իսկ հայկական կողմն էլ պարտավորվում է նույնականացնել և հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք խախտում են ԵՄ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու պայմանները: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի վերացնում վիզայի պարտավորությունը, սակայն համարվում է առաջին քայլ ԵՄ երկրներ մուտք գործելու արտոնագրի պահանջի վերացման ճանապարհին: