ՀՀ–ն ու Իրանը կարող են համագործակցել պղնձի վերամշակման ոլորտում. քննարկում Երևանում

© Photo : Facebook / ՀՀ էկոնոմիկայի նախարարությունՔննարկում էկոնոմիկայի նախարարությունում
Քննարկում էկոնոմիկայի նախարարությունում - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանն ու Իրանը պղնձի վերամշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներ ունեն։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզային այսօր հանդիպել են Երևանում ու քննարկել այդ հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Պատժամիջոցներն օգնում են Իրանին զարգացնել սեփական տնտեսությունը». Ոսկանյան
Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
Լրահոս
0