00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիներն օդի փոխարեն փոշի՞ են շնչում. ի՞նչ վիճակ է ՀՀ–ում օդի աղտոտվածության առումով

© Sputnik / Aram NersesyanՇինհրապարակում
Շինհրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Շինհրապարակում
Բաժանորդագրվել
Օդի աղտոտվածությանը խնդիրը Հայաստանում, մասնավորապես Երևանում, աստիճանաբար ավելի է խորանում։ Հատկապես ամռան օրերին մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածությունը սրված է, քանի որ ամենուրեք ընթացող շինարարությունը կատարվում է մի շարք նորմերի խախտմամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Վաղ առավոտից սարքը դռդռում է մինչև ուշ գիշեր», «տանը հաստ շերտով փոշի է ամենուր», «ո՛չ ցերեկը, ո՛չ էլ երեկոյան պատուհան չենք կարողանում բացել», «երեխաներն այս փոշին անընդհատ շնչում են». ահա այս խնդիրների առաջ են կանգնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում նորակառույց «Մամիկոնյանց» բնակելի թաղամասի և հարակից սեփական տների բնակիչները։ Արդեն տևական ժամանակ է՝ նրանք կորցրել են հանգստությունը և վստահ են` կարող են կորցնել նաև առողջությունը։
Օդի աղտոտվածության խնդրի ֆոնին Sputnik Արմենիան գնացել է բողոքի ձայնի հետքերով` պարզելու, թե ինչ է կատարվում այդ թաղամասում։
«Մամիկոնյանց» թաղամասի արդեն բնակեցված շենքերից մեկից ընդամենը 10 մ հեռավորության վրա նոր կառուցվող մեկ այլ՝ «Գրիբոյեդով պարկ» թաղամասի շինարարության բետոնահանգույցն է՝ ավազի ու ցեմենտի հսկայական բաքերով, որոնցից փոշի է արտանետվում, ինչն էլ արաբկիրցիների համար իսկական պատուհաս է դարձել. ամեն օր՝ առավոտյան 08։00-08։30-ից բետոնահանգույցը սկսում է աշխատել մինչև ժամը 23։00։ Բացի փոշուց, խանգարում է նաև մշտական «դռդռոց-գվվոցը»։ Բնակիչներից մեկը` Մարինան, ասաց` 30 րոպեն մեկ տան որ հատվածում էլ մաքրի, միևնույնն է՝ անօգուտ է։
© Sputnik / Aram NersesyanԲետոնահանգույցն է՝ ավազի ու ցեմենտի հսկայական բաքերով
Бетонный узел у жилого здания в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Բետոնահանգույցն է՝ ավազի ու ցեմենտի հսկայական բաքերով
Մեկ այլ բնակիչ` Յուրան, նշեց, որ տան կահույքի վրայի փոշին մաքրում են, բայց դե ինչ անել, որ այն թոքերում չհայտնվի։ Մոտակա մասնավոր տների բնակիչները նույնպես բողոքում են, որ փոշու պատճառով շնչել չեն կարողանում։
Երևանի քաղաքապետարանին բողոքի նամակ են հղել, որտեղից դեռ պատասխան չի ստացվել։
Բառի բուն իմաստով գլխացավանք դարձած բետոնահանգույցը «Օստ Շին» ընկերությանն է, որի տնօրեն Ռոբերտ Օխանյանը Sputnik Արմենիային հավաստիացրեց՝ այն օրինական է տեղադրված, բոլոր թույլտվություններն ունեն, ու երբ դա տեղադրում էին, «Մամիկոնյանց» թաղամասում դեռ բնակիչներ չկային։ Օխանյանը վստահեցրեց` 1 շաբաթից բետոնահանգույցը ապամոնտաժվելու է, որովհետև աշխատանքներն ավարտվում են։

Որո՞նք են շինարարությունում հաճախ հանդիպող խախտումները

Շինհրապարակներում կարգուկանոն հաստատելու համար կառավարությունը նախագիծ է մշակել, որով վերահսկողությունը կխստացվի։ Սահմանված նորմերը խախտողներն էլ պատասխանատվության կենթարկվեն` տուգանքից մինչև լիցենզիայի կասեցում։ Այժմ շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու համար 100.000 դրամ տուգանք է նախատեսված, իսկ շինաղբը չթույլատրված վայրում թափելու համար` 50 հազար։
Խախտումները տարբեր են լինում` շինհրապարակներն օրվա ընթացքում հաճախ չեն ջրվում, տարածքից դուրս եկող մեքենաների անիվները չեն լվացվում, տրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխումը կատարվում է առանց փոշու համար անթափանց ծածկոցների և այլն։ Սա էլ իր հերթին հանգեցնում է քամու ժամանակ փոշու աղտոտման մակարդակի ավելացմանը, հատկապես շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը բարձրանում է, խոնավությունը՝ պակասում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ 2023 թվականին՝ հունվարից մինչ հունիսի 28-ը, Երևանում 33 շինարարական կազմակերպությունում իրականացվել են վերահսկողական գործառույթներ, որոնցից 31-ում խախտում է հայտնաբերվել: Մթնոլորտային օդի պահպանման պայմանները խախտելու համար պատասխանատու անձինք տուգանվել են 150.000-ական դրամով:
Սորուն նյութերն առանց անթափանց ծածկի տեղափոխելու համար էլ թվով 16 ֆիզիկական անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50 000-ական դրամ տուգանքի։
© Sputnik / Aram NersesyanՇինհրապարակում
Строительство нового жилого комплекса в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Շինհրապարակում
Օդում փոշու և այլ աղտոտիչների մեծ քանակության պատճառով մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։ Սա վատ է անդրադառնում մանավանդ ալերգիա ունեցողների վրա։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է, որ մասնավորապես սրվում են սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ), սուր և քրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը և այլն։
«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների առաջացման և սրացումների պատճառ են հանդիսանում օդի տարբեր աղտոտիչները։ Միաժամանակ, մարդու առողջության վրա ազդեցությունը կախված է մարդու սեռից, տարիքից, առողջական և ֆիզիոլագիական վիճակից, ֆիզիկական ակտիվության մակարդակից և այլն։ Հաշվի առնելով տարբեր գործոնների համակցված ազդեցությունը, հստակ պատճառահետևանքային կապի հաստատումը պահանջում է երկարատև ժամանակատար համաճարակաբանական ուսումնասիրություն` գիտական և լաբորատոր ներուժի կիրառմամբ»,– հայտնել են նախարարությունից։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրություններ է իրականացնում

Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը` Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում։ Միայն Երևանում գործում է 45 դիտակետ և 5 դիտակայան, որոնցով իրականացվում են փոշու, ծծմբի, երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ։ Այդ կայաններից ստացվում են միջին օրական ցուցանիշներ։
© Sputnik / Aram NersesyanԲետոնահանգույցն է՝ ավազի ու ցեմենտի հսկայական բաքերով
Бетонный узел у жилого здания в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Բետոնահանգույցն է՝ ավազի ու ցեմենտի հսկայական բաքերով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2022 թվականին իրականացված տվյալներով փոշու առումով ամենաբարձր աղտոտվածությունը կամ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) դիտվել է Գյումրիում, այնուհետև Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում, Արարատում և Ծաղկաձորում։ Օդի մեջ փոշու ՍԹԿ–ի թույլատրելի նորմը 0.15 մգ/խմ-ն է։ Երևանում դա հասել է 0.5 մգ/խմ, այսինքն մոտ 3-4 անգամ գերազանցել է նորման. 137 օր փոշու կոնցենտրացիան բարձր է եղել։
«Փոշու պարագայում հունիս–սեպտեմբեր ամիսներին իրավիճակը սրվում է։ Ազոտի օքսիդներն էլ նախորդ տարի բարձր են եղել Երևանում, Գյումրիում, Արարարտում։ Ամռան ամիսներին ազոտի երկօքսիդներն էլ են բարձրանում և օդն ավելի աղտոտում»,– ասաց Շահնազարյանը։
Խնդիրն ավելի է բարդանում, քանի որ շինարարության աճող ծավալներին գումարվում են տրանսպորտի, արդյունաբերության և էներգետիկայի արտանետումները։
Ի դեպ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օդի աղտոտվածությունից աշխարհում տարեկան մոտ 8 մլն մարդ է մահանում։
Լրահոս
0