00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջանքեր են պետք վերջնական համաձայնագրի համար. Բլինկենը` Երևան–Բաքու բանակցությունների մասին

© Photo : Twitter / Secretary Antony Blinken Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենը Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենը  Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինկենը Ջեյհուն Բայրամովը
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` որքան մոտենում են համաձայնության հասնելուն, այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար մեծ ջանքեր պետք է գործադրվեն: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումների նոր փուլի արդյունքները։
«Գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Շնորհակալ եմ համաձայնագրի շուրջ ընդհանուր նպատակին հասնելու համար գրանցած առաջընթացի համար, ինչի արդյունքում համաձայնագրում որոշ հոդվածներ են ներառվել, ինչպես նաև խորացվել է փոխըմբռնումը այլ կարևոր խնդիրների վերաբերյալ և ընդունվել է այն փաստը, որ դեռ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար»,- ասել է նա։
Նա նշել է, որ մի քանի շաբաթից հանդիպումներ են նախատեսված ԵՄ-ում:
«Մենք մի շարք հանդիպումներ ենք ունեցել ոչ միայն այստեղ, այլև մեր ԵՄ գործընկերների հյուրընկալությամբ՝ ներառյալ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ, և գիտենք, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ ԵՄ-ում»,– նշել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` իրենք անհամբերությամբ սպասում են գործընթացի շարունակմանը, որպեսզի օգտագործեն այն թափը, որին հասել են հանդիպումների ընթացքում՝ նպատակ ունենալով հասել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։
«Կարծում եմ՝ նաև հստակ գիտակցում կա բոլոր կողմերից, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն,որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Լրահոս
0