https://armeniasputnik.am/20230630/lavrvovy-meknabanel-e-rusastani-kvoghmic-zapvorvozhiei-aeky-pajtecnelu-hajtararutjunnery-61983624.html
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ–ը պայթեցնելու հայտարարությունները
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ–ը պայթեցնելու հայտարարությունները
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր... 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T15:42+0400
2023-06-30T15:42+0400
2023-06-30T15:42+0400
զապորոժիե
սերգեյ լավրով
ատոմակայան
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58167588_0:229:2827:1819_1920x0_80_0_0_ce629d1bebd7cdc29c305cc2d4bac084.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն, իբր, կպայթեցնի Զապորոժիեի ԱԷԿ–ը, մաքուր սուտ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր, նախապատրաստել և դիտարկում է ահաբեկչական գործողության սցենար ԶԱԷԿ–ում` ռադիացիայի արտանետմամբ։Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ ԼավրովՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ հայտարարությունը զառանցանք է որակել։ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության ԱԽ նիստում հայտարարել է` Ռուսաստանը հույս ունի, որ Կիևի արևմտյան հովանավորները թույլ չեն տա նրան ԶԱԷԿ–ում աղետ կազմակերպել, իսկ «կիևյան ռեժիմի ղեկավարների հաճախակի դարձած ցնորական պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ականապատել է Զապորոժիեի ԱԷԿ–ն ու պատրաստվում է պայթեցնել այն, շատ մտահոգիչ է։Նա նշել է, որ նման հայտարարությունների անհեթեթության մեջ կարող էր համոզվել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած առաքելությունը, որը հունիսին կայան էր այցելել` չնայած Ուկրաինայի բոլոր խոչընդոտներին։ՇՀԿ–ին Իրանի անդամակցությունը կձևակերպվի հուլիսի 4-ին. Լավրով
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0e/58167588_49:0:2780:2048_1920x0_80_0_0_e4e3c5fd5eda30e9e1c1a6e3f9795b3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զապորոժիե, սերգեյ լավրով, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
զապորոժիե, սերգեյ լավրով, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ–ը պայթեցնելու հայտարարությունները
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր, նախապատրաստել և դիտարկում է ահաբեկչական գործողության սցենար ԶԱԷԿ–ում` ռադիացիայի արտանետմամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն, իբր, կպայթեցնի Զապորոժիեի ԱԷԿ–ը, մաքուր սուտ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, ինչ իրենք ասում են` թե իբր ինքներս մեզ պայթեցնելու ենք, գտնվելով միջուկային օբյեկտում, արժե՞ արդյոք մեկնաբանել։ Դա պարզապես մաքուր սուտ է», – առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը` հավելելով, որ դա Ուկրաինայի ներկայիս ղեկավարության գործելաոճն է, որը ցանկացած զառանցանք ներկայացնում է որպես ամենաարդիական խնդիրն այսօրվա դրությամբ և Արևմուտքից պահանջում աջակցել այդ ցնորական նախաձեռնություններին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր, նախապատրաստել և դիտարկում է ահաբեկչական գործողության սցենար ԶԱԷԿ–ում` ռադիացիայի արտանետմամբ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ հայտարարությունը զառանցանք է որակել։
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության ԱԽ նիստում հայտարարել է` Ռուսաստանը հույս ունի, որ Կիևի արևմտյան հովանավորները թույլ չեն տա նրան ԶԱԷԿ–ում աղետ կազմակերպել, իսկ «կիևյան ռեժիմի ղեկավարների հաճախակի դարձած ցնորական պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ականապատել է Զապորոժիեի ԱԷԿ–ն ու պատրաստվում է պայթեցնել այն, շատ մտահոգիչ է։
Նա նշել է, որ նման հայտարարությունների անհեթեթության մեջ կարող էր համոզվել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած առաքելությունը, որը հունիսին կայան էր այցելել` չնայած Ուկրաինայի բոլոր խոչընդոտներին։