Ջեյմս Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

© Photo : Facebook / Armenian Genocide Museum & InstituteԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուրերին ներկայացրել են անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի պատմությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով համակարգող դեսպան Ջեյմս Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Նրանք ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
© Photo : Facebook / Armenian Genocide Museum & InstituteԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Делегация, возглавляемая координатором по санкциям Госдепартамента США Джеймсом О'Брайеном посетила мемориальный комплекс Цицернакаберд (30 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին է ներկայացրել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները։ Նա նշել է, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Օ’Բրայենը գրառում է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
© Photo : Facebook / Armenian Genocide Museum & InstituteՕ’Բրայենը գրառում է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Делегация, возглавляемая координатором по санкциям Госдепартамента США Джеймсом О'Брайеном посетила мемориальный комплекс Цицернакаберд (30 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2023
Օ’Բրայենը գրառում է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հիշեցնենք` հունիսի 29-ին Օ’Բրայենի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զրուցակիցներն անդրադարձել էին տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Լրահոս
0