https://armeniasputnik.am/20230701/kvorupcian-chi-tarberakvum-nakhkin-kam-nerka-tramabanutjamb-pashinjan-62025102.html
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի համար։ 01.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-01T14:01+0400
2023-07-01T14:01+0400
2023-07-01T14:02+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
կոռուպցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/01/62023231_0:0:1600:901_1920x0_80_0_0_725a15638a581b36e1375257e1683f5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից, ավարտած քաղաքականով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է։Նա ընդգծել է, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ:«Երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է»,– նշել է վարչապետը։Փաշինյանը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել է, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում:«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում` երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,- ասել է վարչապետը։Նա վստահեցրել է, որ հնարավոր չէ հանդուրժել այդ երևույթի ներկայությունը և դրա դեմ ամենօրյա պայքարը լինելու է ավելի ու ավելի հետևողական։Փաշինյանն ընդգծել է, որ դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է:«Աննախադեպ իրադարձություն է». Փաշինյանը` նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/01/62023231_0:0:1422:1066_1920x0_80_0_0_281fe69ed3bfb8784cfc947e5f94c945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, կոռուպցիա
հայաստան, նիկոլ փաշինյան, կոռուպցիա
Կոռուպցիան չի տարբերակվում «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ. Փաշինյան
14:01 01.07.2023 (Թարմացված է: 14:02 01.07.2023) Նիկոլ Փաշինյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից, ավարտած քաղաքականով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է։
«Այսօր ՀՀ լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում` ընդդիմության ներկայացուցիչները կա’մ արդարացվում, կա’մ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Քանի որ կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և գիտեմ, որ դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ:
«Երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է»,– նշել է վարչապետը։
Փաշինյանը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը և ընդգծել է, որ դա քանդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում` երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին» կամ «ներկա» տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,- ասել է վարչապետը։
Նա վստահեցրել է, որ հնարավոր չէ հանդուրժել այդ երևույթի ներկայությունը և դրա դեմ ամենօրյա պայքարը լինելու է ավելի ու ավելի հետևողական։
Փաշինյանն ընդգծել է, որ դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է: