Այսօր Սումգայիթում տեղի է ունեցել հայ գերիների գործով առաջին դատական նիստը

© Sputnik / Zarina OrudjaliyevaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2 հայ զինվորներին Ադրբեջանում կալանավորել էին մայիսի 27-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի -Sputnik. Այսօր Սումգայիթում տեղի է ունեցել Հայաստանի տարածքից առևանգված 2 հայ զինվորների` Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով առաջին դատական նիստը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայ զինվորներին մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ինչպիսիք են ՝ սահմանն ապօրինի հատելը, զենք– զինամթերքի մաքսանենգությունը, ահաբեկչական գործողություն կատարելու փորձերը և այլն:
Որոշում է կայացվել, որ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
Լրահոս
0