Հայկական կողմը կրակ չի բացել Ասկերանի շրջանում. Արցախի ՊԲ

© Photo : official site of MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Լրահոս
0