ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի խնդիրները Սանոսյանը քննարկել է ամերիկացի գործընկերների հետ

© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի խնդիրները Սանոսյանը քննարկել է ամերիկացի գործընկերների հետ
ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի խնդիրները Սանոսյանը քննարկել է ամերիկացի գործընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարը գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։
Հանդիպումից հետո, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։
Министр территориального управления и инфраструктуры Гнел Саносян принял делегацию во главе со старшим советником по вопросам коммерческой конкурентоспособности ядерной энергетики Бюро международной безопасности и нераспространения Госдепартамента США Джастином Фридманом (3 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Գնել Սանոսյան
Լրահոս
0