https://armeniasputnik.am/20230703/hnaravvor-e-makn-u-rdn-parenajin-gvortsarqi-shurj-banakcutjun-anckacnen-shvejcariajum-62060587.html
Հնարավոր է` ՄԱԿ–ն ու ՌԴ–ն «պարենային գործարքի» շուրջ բանակցություն անցկացնեն Շվեյցարիայում
Հնարավոր է` ՄԱԿ–ն ու ՌԴ–ն «պարենային գործարքի» շուրջ բանակցություն անցկացնեն Շվեյցարիայում
Գործակալության աղբյուրի խոսքով` բանակցությունների հստակ օրը դեռ հայտնի չէ։ 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T11:52+0400
2023-07-03T11:52+0400
2023-07-06T18:02+0400
ռուսաստան
հացահատիկ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1b/45878001_0:176:3017:1873_1920x0_80_0_0_5b1177c9ef4039db21dfb60c48988fc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ն ու ՌԴ–ն հավանաբար առաջիկա օրերին կբանակցեն «պարենային գործարքի» շուրջ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաջատեղյակ աղբյուրը։Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործը տանում է նրան, որ հուլիսի 18-ը «պարենային գործարքի» վերջին օրը լինի։ ՄԱԿ–ն ավելի վաղ կոչ էր արել սևծովյան նախաձեռնության գործողության երկարաձգման բոլոր խոչընդոտները։Հարցին, թե արդյոք հույս կա, որ «պարենային գործարքի» ժամկետը կերկարացվի, աղբյուրը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են։ՌԴ–ն բարի կամք դրսևորեց հացահատիկի գործարքի շուրջ բարդ բանակցություններից հետո. աղբյուրՍևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։Հացահատիկի գործարքի շուրջ շփումները շարունակվում են, շատ հարցեր բաց են մնում. Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1b/45878001_143:0:2874:2048_1920x0_80_0_0_ce6b81c481507dacc47cab4dd20ae6be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Հնարավոր է` ՄԱԿ–ն ու ՌԴ–ն «պարենային գործարքի» շուրջ բանակցություն անցկացնեն Շվեյցարիայում
11:52 03.07.2023 (Թարմացված է: 18:02 06.07.2023) Գործակալության աղբյուրի խոսքով` բանակցությունների հստակ օրը դեռ հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ն ու ՌԴ–ն հավանաբար առաջիկա օրերին կբանակցեն «պարենային գործարքի» շուրջ։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաջատեղյակ աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործը տանում է նրան, որ հուլիսի 18-ը «պարենային գործարքի» վերջին օրը լինի։ ՄԱԿ–ն ավելի վաղ կոչ էր արել սևծովյան նախաձեռնության գործողության երկարաձգման բոլոր խոչընդոտները։
«Առաջիկա օրերին ՄԱԿ–ի և ՌԴ–ի միջև քննարկումներ են նախատեսվում, հստակ օրը դեռ հայտնի չէ։ Հանդիպումը հավանաբար կկայանա Ժնևում։ Այդ բանակցությունները մեծամասամբ կորոշեն հետագա մեխանիզմը, այսօր նման հստակություն չկա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հարցին, թե արդյոք հույս կա, որ «պարենային գործարքի» ժամկետը կերկարացվի, աղբյուրը նշել է, որ բանակցությունները շարունակվելու են։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։