Հուլիսի 8-ից Երևանում երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները

© Photo : Facebook / Levon SardaryanՏրոլեյբուս
Տրոլեյբուս - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Տրոլեյբուս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
Երևանում թափառող շների համար կացարաններ կկառուցվեն, կենդանասերները կօգնեն
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։
Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորը կկառուցվի. թափոնները կրճատվում են
Լրահոս
0