00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսով ենք` հնարավոր է. ԱՄՆ դեսպանը` Ադրբեջանի կազմում արցախահայության ապրելու մասին

© AFP 2024 / YURIY DYACHYSHYNՔրիստինա Քվին
Քրիստինա Քվին - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Բաժանորդագրվել
ԱՄՆ դեսպանը վստահեցրել է, որ իրենք հաստատակամ են ԼՂ–ում ապրողների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին Քվինը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,– նշել է դեսպանը։
Հարցին`արդյոք հնարավոր է Ստեփանակերտ–Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը շեշտել է` ԱՄՆ–ն համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։
Դիվանագետի պնդմամբ` մնում է օգնել, որպեսզի 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն ու կարողանան գտնել ապագայի ճանապարհը։
Քվինի խոսքով` ԱՄՆ–ն համարում է, որ Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները։
«Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն տեսնել Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար»,– ասել է դեսպանը։
Նա ընդգծել է` ԱՄՆ–ն և Եվրոպական միությունը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացներում, քանի որ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն ունենալը շահեկան է։
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ–ում անցկացրել են երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Լրահոս
0