Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու

© Sputnik / Алексей НикольскийԻրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Իրանի արտգործնախարար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի արտաքին գործերի նախարարը Բաքվում երկկողմ հանդիպում կունենա ադրբեջանցի գործընկերոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի գործընկերոջը` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հրավիրել է մասնակցելու Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որը կայանալու է Բաքվում։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը` մեջբերելով Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանի խոսքերը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ գագաթնաժողովը Թեհրանի համար կարևոր նշանակություն ունի, և ԱԳ նախարարը կգլխավորի բարձրաստիճան պատվիրակությունը։
«Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների մթնոլորտը դրական է այն դիվանագիտական քայլերից հետո, որոնք ձեռնարկվել են»,– ասել է Նասեր Քանանին։
Նրա խոսքով` Ամիր Աբդոլլահիանը Բաքվում երկկողմ հանդիպում կունենա ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ։
Չմիավորման շարժման անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովը կանցկացվի հուլիսի 3-4-ը։
Հիշեցնենք` Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը ձևավորվել է Սառը պատերազմի տարիներին՝ որպես պատասխան մեծ տերությունների, հատկապես նորանկախ և զարգացող երկրներում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես միացել է այս շարժմանը 1979 թ հունիսի 8-ին Հարավարևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպությունից (SEATO) դուրս գալու հայտարարությունից հետո:
Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը` Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։
Բաքվում փակել են Իրանի մշակութային ներկայացուցչությունը
Լրահոս
0