Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ ռևանշի մասին հարցմանը 83 տոկոսն «այո» է ասել. ԱԳՆ խոսնակ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բադալյանը գրել է, որ դա թշնամանքի աղաղակող դրսևորում է, և միջազգային դատապարտումը և կանխարգելումը պարտադիր են:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներով և անվտանգությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր «Ռևանշ3» գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83% - ն ասել է «այո»,–գրել է խոսնակը
Նա ընդգծել է, որ դա թշնամանքի աղաղակող դրսևորում է, և միջազգային դատապարտումը և կանխարգելումը պարտադիր են:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։
Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հունիսի 23-ին Լաչինի միջանցքով վերականգնվել է երթևեկությունը՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան հիվանդներին տեղափոխելու համար։
Լրահոս
0