https://armeniasputnik.am/20230704/alen-simvonjany-hh-sahmannerin-ev-lghum-tirvogh-iravitshaky-nerkajacrel-e-leh-gvortsynkervojy-62118276.html
Ալեն Սիմոնյանը ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է լեհ գործընկերոջը
Ալեն Սիմոնյանը ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է լեհ գործընկերոջը
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում լսելի կլինի Լեհաստանի ձայնը: 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T16:44+0400
2023-07-04T16:44+0400
2023-07-04T16:46+0400
հայաստան
ալեն սիմոնյան
լեհաստան
դիտորդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/04/62114251_0:0:1600:901_1920x0_80_0_0_850723dc9c0430f34e24fa9b5ceb528c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, որը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին: Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաև փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում հասցեական արձագանքներ:Լեհ պաշտոնյան, անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին, նշել է, որ լեհերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի և հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով։ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում ևս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:Հայաստանը բախվում է անվտանգության սպառնալիքների. Ալեն Սիմոնյան
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/04/62114251_97:0:1600:1127_1920x0_80_0_0_8e9c6adaac74760c49c162c60c6e296a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, լեհաստան, դիտորդ
հայաստան, ալեն սիմոնյան, լեհաստան, դիտորդ
Ալեն Սիմոնյանը ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է լեհ գործընկերոջը
16:44 04.07.2023 (Թարմացված է: 16:46 04.07.2023) ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում լսելի կլինի Լեհաստանի ձայնը:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, որը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին: Տեղեկությունը հայտնում է
խորհրդարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաև փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:
«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում հասցեական արձագանքներ:
Լեհ պաշտոնյան, անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին, նշել է, որ լեհերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի և հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով։
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում ևս լսելի կլինի Լեհաստանի ձայնը: