00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում սրվում են աշխարհաքաղաքական հակասությունները. Պուտին

© Sputnik / Александр Казаков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանի դեմ աննախադեպ մասշտաբներով հիբրիդային պատերազմ է ընթանում, կիրառվում են հակառուսական ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Աշխարհում աշխարհաքաղաքական հակասությունները գնալով ավելի են սրվում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապով ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։
Նա նշել է, որ ՇՀԿ-ն ավելի ու ավելի էական դեր է խաղում միջազգային գործերում՝ իրական ներդրում ունենալով խաղաղության և կայունության պահպանման, անդամ երկրների կայուն տնտեսական աճի ապահովման և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։
«Սա հատկապես զգացվում է ներկա պայմաններում, երբ աշխարհաքաղաքական հակասություններն ավելի են սրվում: Միջազգային անվտանգության համակարգի դեգրադացումը շարունակվում է։ Համաշխարհային տնտեսական և ֆինանսական նոր ճգնաժամի ռիսկերը մեծանում են զարգացած երկրներում պարտքերի անվերահսկելի կուտակման, սոցիալական շերտավորման, աճող աղքատության, սննդի և շրջակա միջավայրի անվտանգության վատթարացման ֆոնին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ այս բոլոր խնդիրներն իրենց ամբողջության մեջ «հանգեցնում են կոնֆլիկտային ներուժի նկատելի աճի», հետևաբար ՇՀԿ-ն կամրապնդի համագործակցությունը անվտանգության ոլորտում։
«Իհարկե, համատեղ գործունեության առանցքային խնդիրներից մեկը մասնակից պետություններում անվտանգության պահպանումն է կազմակերպության արտաքին սահմանների օրինակով, իսկ մենք մեր գործունեությունը սկսել ենք հենց այդ ուղղությամբ , ուստի մենք կուժեղացնենք այդ ուղղությունը»,-ասել Է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանի դեմ աննախադեպ մասշտաբներով հիբրիդային պատերազմ է ընթանում, կիրառվում են հակառուսական ոչ լեգիտիմ պատժամիջոցներ։
«Ռուսաստանը վստահորեն դիմադրում է և կշարունակի դիմակայել արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին և սադրանքներին, իսկ ստեղծված իրավիճակում մեր երկիրը շարունակում է անշեղորեն զարգանալ: Ռուս ժողովուրդն ավելի քան երբևէ համախմբված է, ռուսական քաղաքական շրջանակները, ողջ հասարակությունը հստակ ցույց տվեցին միասնություն և բարձր պատասխանատվություն հայրենիքի ճակատագրի համար՝ հանդես գալով որպես միասնական ճակատ ընդդեմ զինված ապստամբության փորձի»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` երկար ժամանակ Ռուսաստանի սահմանների մոտ Ուկրաինայից «Հակառուսաստան» էր ստեղծվում։
«Մեր սահմանների մոտ արտաքին ուժերի կողմից իրականացվում էր մեր հարևան Ուկրաինայից փաստացի թշնամական «Հակառուսաստան» պետություն ստեղծելու նախագիծ։ Ուկրաինային ութ տարի գերհագեցրել են զենքով, Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայով են լցրել և ամեն կերպ նեոնացիստական գաղափարախոսություն են սերմանել։ Եվ այս ամենը Ռուսաստանի անվտանգությունը հարվածի տակ դնելու, մեր երկրի զարգացումը զսպելու համար», - ասել Է Պուտինը ։
Աճող մարտահրավերների հետ կապված՝ ՌԴ նախագահն առաջարկել է ՇՀԿ-ի հակաահաբեկչական կառույցը վերածել տարածաշրջանի բոլոր սպառնալիքներին դիմակայելու կենտրոնի։ Պուտինը նշել է, որ կազմակերպության առաջնահերթությունը պետք է մնա պայքարը հակաահաբեկչական, ծայրահեղականության և կրոնական արմատականության , թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ավազակության դեմ։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին և ներառում է Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Հայաստանն ունի կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ։
Լրահոս
0