«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում թաքստոց է հայտնաբերվել

© Photo : official site of the Criminal Executive Service of RAԹաքստոցում հայտնաբերված հեռախոսը
Թաքստոցում հայտնաբերված հեռախոսը - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Թաքստոցում հայտնաբերված հեռախոսը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խուզարկություններն իրականացվել են թոքախտաբանականբաժանմունքում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ազատազրկված անձանց կողմից պատրաստված թաքստոց։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«ՔԿՀ ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 3-ին` ժամը 10։50-ի սահմաններում, համատեղ խուզարկություններ են իրականացրել հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում և հիվանդասենյակներից մեկի հատակի տակ հայտնաբերել ներկառուցված թաքստոց, որտեղ եղել են բջջային հեռախոս, ականջակալ և USB լար»,– ասված է հաղորդագրությունում։
Դատապարտյալին կարգապահական տույժի ենթարկելու, ինչպես նաև ներթափանցման ուղիները պարզելու համար ՔԿՀ–ում նյութեր են նախապատրաստվում:
Կոշիկի մեջ արգելված իրեր են եղել. ինչ են հայտնաբերել «Սևան» ՔԿՀ–ի դատապարտյալի հանձնուքում
Լրահոս
0