00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենտրոնում խավարասերների դեմ պայքարի համար դեզինսեկցիոն աշխատանքներ կիրականացվեն

© Sputnik / Александр ВильфԽավարասեր
Խավարասեր - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Խավարասեր
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը Sputnik Արմենիայի ահազանգով Կենտրոնում խավարասերների ոչնչացման դեմ որոշակի աշխատանքներ կիրականացնի, բայց խնդիրը վերջնական լուծելու համապատասխան ծրագիր չկա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում և Նալբանդյան փողոցում խավարասերների դեմ պայքարի համար երեկոյան ժամերին կիրականացվեն դեզինսեկցիոն աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ գրել էինք, որ երեկոյան ժամերին խավարասերներ կարելի է տեսնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, հարակից փողոցներից մինչև Իսահակյան փողոց, իսկ առնետները վխտում են շենքերի մուտքերի մոտ։
Sputnik Արմենիան այդ հարցով դիմել էր Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչություն, բայց քանի որ խնդիրը չէր լուծվել, պաշտոնական մեկնաբանության համար դիմել էինք Երևանի քաղաքապետարան։

«Ձեր կողմից բարձրացված՝ երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում խավարասերների առկայության խնդրին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տեղյակ էր: Չնայած փաստին, որ աշխատակազմի կողմից միջատասպան աշխատանքների ծրագիր ի սկզբանե առկա չէր, նշված հատվածում (Հանրապետության հրապարակ և Նալբանդյան փողոց) 03.07.2023 թ. երեկոյան ժամերին կիրականացվեն դեզինսեկցիոն աշխատանքներ»,– ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Միաժամանակ նշվում է, որ բազմաբնակարան շենքերի մուտքերում կրծողների դեմ պայքարի դեռատիզացիոն աշխատանքներն իրականացվում են համապատասխանաբար շենքերի կառավարման մարմին հանդիսացող համատիրությունների կողմից, իսկ համատիրությունների կազմում չգտնվող բազմաբնակարան շենքերում, բակային տարածքներում, ինչպես նաև վարչական շրջանի փողոցներում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծրագրով:
Իսկ թե ինչու առնետների դեմ համապատասխան աշխատանք չի տարվում, կամ ինչու են Երևանի փողոցներում խավարասերները վխտում, բայց չկա դրանց դեմ պայքարի ծրագիր, Երևանի քաղաքապետարանը չի պարզաբանում։
Հիշեցնենք` Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ նախկինում էլ է նման խնդիր եղել, բայց մի քանի զանգով լուծել են։
Լրահոս
0