Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել

© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԵրևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել
Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթել է ավտոտնակում տեղադրված 20 կգ–անոց գազի բալոնը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է տարածքում կայանված թվով 9 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 2 ավտոտնակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 2 քարաշեն ավտոտնակ է փլուզվել, ինչպես նաև 78-ամյա քաղաքացի է տուժել, առողջական վիճակը գնահատվել է ծանր։
«Վնասվել են Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ, 2 պատշգամբի արտաքին պատ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, ժամը 22։10-ի սահմաններում։ ՆԳՆ–ից հայտնել են, որ ավտոտնակում տեղադրված 20 կգ–անոց գազի բալոն է պայթել։ Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժածներ չեն հայտնաբերվել:
© Photo : ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue ServiceԵրևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել
Последствия взрыва в гараже на проспекте Комитаса, 54/1 (3 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Երևանի Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով 9 մեքենա, 33 պատուհան է վնասվել
Լրահոս
0