Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

© Photo : official site of the Government of RAՀայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտում է մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը։ Այս առիթով դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար։ Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը։ Ընդգծվել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները:
Լրահոս
0