Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ փորձի համար ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել

© Photo : official site of the Prosecutor General's office of RAՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իգոր Կրասնովը նաև շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին` Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի Աննա Վարդապետյանը և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին` կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով ներկայացնելու համար:
© Photo : official site of the Prosecutor General's office of RAԵկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստը
Генеральный прокурор Армении Анна Вардапетян встретилась с генеральным прокурором России Игорем Красновым (4 июля 2023). Екатеринбург - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2023
Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստը
ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին անդրադարձ է կատարել Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:
Իգոր Կրասնովը նաև շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին` Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ:
Լրահոս
0