46 տարեկանում մահացել է Բելառուսի տրանսպորտի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն

© Sputnik / Виктор ТолочкоԱլեքսեյ Ավրամենկո
Ալեքսեյ Ավրամենկո - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավրամենկոն 2013 թվականից զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, 2016 թվականից` տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մահացել է Բելառուսի տրանսպորտի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` վկայակոչելով Բելառուսի տրանսպորտի նախարարությունը։
«Կյանքի 47-րդ տարում, հուլիսի 4-ին, անժամանակ մահացել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ալեքսեյ Ավրամենկոն»,– ասվում է հաղորդագրությունում։
Մահվան պատճառների մասին դեռևս չեն հայտնում։
Ավրամենկոն ծնվել է 1977 թվականին Մինսկում։ 2006 թվականից տարբեր պաշտոններում աշխատել է Բելառուսի նախարարների խորհրդի աշխատակազմի տրանսպորտի և կապի վարչությունում։ 2012 թ. գլխավորել է նախարարների խորհրդի աշխատակազմի տրանսպորտի և կապի վարչությունը։
Մահացել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Դավթյանը
2013 թվականից զբաղեցրել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնը, 2016 թվականից` տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2019 թվականին նշանակվել է Բելառուսի տրանսպորտի և կապի նախարար։
Լրահոս
0