00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնոյանը խնդրում է թույլ տալ մասնակցել 44–օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

© Photo : AZAMAT KHOZHINԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը ցանկանում է բացատրություններ տալ և հարցերին պատասխանել:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: Այս մասին ասված է Տոնոյանի հայտարարության մեջ, որը նա տարածել է կալանավայրից։
Ինչու է Տոնոյանը կալանավայրում

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որԴավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նույն օրն ևեթՏոնոյաննուԳալստյանըկալանավորվեցին։

Այս գործովմեղադրանք է առաջադրվելնաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ,որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,– իր հայտարարության մեջ նշել է Տոնոյանը:
2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ նա ներկայացրել էր կասկածներ ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք, ըստ նրա, հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց իր հրապարակային առաջարկը՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իր մասնակցությամբ:
Իր միջնորդության մեջ Դավիթ Տոնոյանը մասնավորապես նշել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ցանկանում է մասնակցել, քանի որ քննարկվում է նաև իր` որպես նախկին պաշտպանության նախարարի գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ` շատ ասելիք ունի հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ հանձնաժողովի, թե՛ հանրային պահանջ` իր մասնակցությունն ապահովելու վերաբերյալ:

«Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից: Միաժամանակ նշեմ, որ հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,– իր հայտարարության մեջ նշել է ՀՀ նախկին պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը հատարարել է, որ եթե իր այս հնարավորությունը սահմանափակվի, ապա դա իր կողմից կդիտարկվի որպես իր սահմանադրական իրավունքների խախտում:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0