Արցախ բժիշկներ գործուղելու համար հայտարարություն կուղարկվի միջազգային կառույցներին

© Sputnik / Asatur YesayantsՍտեփանակերտի հիվանդանոցում. արխիվային լուսանկար
Ստեփանակերտի հիվանդանոցում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Ստեփանակերտի հիվանդանոցում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր բժիշկները, որոնք ներկա կլինեն ՀՀ–ում կայանալիք համագումարին, կստորագրեն հայտարարությունը, իսկ հետո բժիշկների խումբը հանդիպում կունենան Արցախի արտգործնախարարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին Արցախի Հանրապետության բժիշկները ներկա չեն լինի. պատճառը շրջափակումն է։ Միջոցառման մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց համագումարի համանախագահ, ամերիկաբնակ բժիշկ Գևորգ Յաղջյանը։
«Մեր համագումարի նպատակը եղել է Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միավորելը։ Ցավոք սրտի, չենք կարող բերել Արցախի բժիշկներին, սակայն համագումարը պատրաստ է, որ բոլոր պլենար սեկցիաները, սիմպոզիումները հեռարձակվեն Արցախում: Բժիշկները հավաքվելու են մեկ տեղում, միանալու և առցանց հետևելու հնարավորություն են ունենալու», – ասաց Յաղջյանը:
Հարցին` արդյոք համագումարի մասնակիցների կողմից կլինի առաջարկ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մեկնել Արցախ և այնտեղ կատարել վիրահատություններ, քանի որ մարդիկ շրջափակման մեջ են, նա պատասխանեց` ամեն ինչ պատրաստ է, քննարկված է, դեսպանների հետ էլ խոսել են։
Բացառիկ վիրահատություն Երևանում. երեխայի ստորին ծնոտից հսկայական գոյացություն են հեռացրել
«Մենք հուլիսի 8-ին համագումարի փակման ժամանակ հայտարարությամբ հանդես կգանք, որը կուղարկվի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` Առողջապահության միջազգային կազմակերպություն, ՅՈւՆԻՍԵՖ և այլն: Բոլոր բժիշկները, որ ներկա կլինեն դահլիճում, կստորագրեն: Բացի այդ, հանդիպում ենք ունենալու ամսի 6-ին Արցախի ԱԳ նախարարի հետ: 15 հոգով ենք գնալու, ամեն երկրից կգա մեկ բժիշկ: Նախարարը կներկայացնի այսօրվա վիճակը, որպեսզի երբ բժիշկները վերադառնան իրենց երկրներ, այնտեղ ներկայացնեն իրավիճակը»,– ասաց ամերիկաբնակ բժիշկը։
Համագումարի պատվավոր նախագահ, «Արաբկիր» ԲԿ–ի տնօրեն Արա Բաբլոյանն էլ շեշտեց, որ իրենք լռելու իրավունք չունեն և պետք է պայքարեն։
Նշենք, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը կկայանա Երեւանում հուլիսի 6-8-ը:
Համագումարի շրջանակում 300 բժիշկ է եկել Հայաստան. հնարավոր են համատեղ վիրահատություններ
Լրահոս
0