https://armeniasputnik.am/20230705/chgtav-inqy-ir-narein-tsnvel-e-ekel-44-orja-paterazmum-zvohvats-harut-hvovhannisjani-qujry-62148759.html
Ինչո՞ւ հենց Նարե. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը
Ինչո՞ւ հենց Նարե. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը
Հարութ Հովհաննիսյանը սիրելի երգը Նեմրա խմբի «Նարե» -ն է եղել։ Ծնողները որոշել են աղջնակի անունը Նարե դնել։ 05.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-05T12:30+0400
2023-07-05T12:30+0400
2023-07-05T13:01+0400
պատերազմ
զոհ
քույր
հարութ հովհաննիսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1305/94/13059493_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2e1e22f4bb0f750e48be46ea154e7caf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Շենգավիթ» ԲԿ–ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Տեղեկությունը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։Նշվում է, որ փոքրիկի մայրը` Նատալյա Դավթյանը բնական ճանապարհով է հղիացել և հղիության ողջ ընթացքն ու ծննդալուծումն անցել է առանց բարդությունների։Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե» -ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել` մինչև զորացրվի։Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. տեսանյութ«Ու էդպես չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-ասել է Նատալյա Դավթյանը։Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել։Նատալյան Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռ չի գտնում։ Վստահ է, որ եթե քուրը եղբորը նման լինի, երբեք չի տուժի։ԲԿ–ից նաև հայտնում են, որ Նարեն ու մայրն արդեն տանն են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1305/94/13059493_167:0:1874:1280_1920x0_80_0_0_eb26d03c7b01fea31a5b95b04f921119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատերազմ, զոհ, քույր, հարութ հովհաննիսյան
պատերազմ, զոհ, քույր, հարութ հովհաննիսյան
Ինչո՞ւ հենց Նարե. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը
12:30 05.07.2023 (Թարմացված է: 13:01 05.07.2023) Հարութ Հովհաննիսյանը սիրելի երգը Նեմրա խմբի «Նարե» -ն է եղել։ Ծնողները որոշել են աղջնակի անունը Նարե դնել։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Շենգավիթ» ԲԿ–ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը` Նարեն։ Տեղեկությունը հրապարակվել է
ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ փոքրիկի մայրը` Նատալյա Դավթյանը բնական ճանապարհով է հղիացել և հղիության ողջ ընթացքն ու ծննդալուծումն անցել է առանց բարդությունների։
Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։
Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր Նեմրա խմբի «Նարե» -ն, համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար «Նարե» գտնել` մինչև զորացրվի։
«Ու էդպես չգտավ ինքը իր Նարեին... քույրիկ Նարե եկավ։ Հիմա ինքը իր ապերի Նարեն ա...»,-ասել է Նատալյա Դավթյանը։
Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են, բայց երբ որոշ ժամանակ անց համոզվել է, որ կրկին մայրանալու է, առաջինն այդ մասին հենց որդուն է պատմել։
«Գիշերը շատ ուշ էր, տանը բոլորը քնած էին, մի փոքր մածուն կերա ու սրտխառնոց զգացի, առաջինը Հարութիս հետ եմ խոսել, ասացի` տղաս, ուրեմն մի բան կա... նկարի հետ եմ խոսել, ինքն է իմացել առաջինը, մի քանի օր հետո արդեն թեստ արեցի, համոզվեցի։ Ես միշտ ասել եմ` եթե դու ուզում ես, թող լինի, տղաս։ Եթե չէ, ուրեմն թող չլինի։ Ուրեմն ուզում էր...»,–ասել է մայրը։
Նատալյան Հարութի ու Նարեի միջև նմանություններ է փնտրում, բայց դեռ չի գտնում։ Վստահ է, որ եթե քուրը եղբորը նման լինի, երբեք չի տուժի։
ԲԿ–ից նաև հայտնում են, որ Նարեն ու մայրն արդեն տանն են։