Համագումարի շրջանակում 300 բժիշկ է եկել Հայաստան. հնարավոր են համատեղ վիրահատություններ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԲժիշկներ
Բժիշկներ - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Բժիշկներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջազգային բժշկական համագումարի համանախագահները վստահ են` արտերկրից ժամանած բժիշկների համար հնարավորություն է ստեղծվում մի շարք ԲԿ–ների հետ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում ավելի քան 600 բժիշկ է ժամանել Երևան, և նրանցից ավելի քան 300-ը սփյուռքահայեր են։ Համագումարի համանախագահներն այս մասին հայտնեցին միջոցառումից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ուրոգինեկոլոգները, ակնաբույժները, սրտաբաններն ու մյուս մասնագետները ժամանել են 10 երկրից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից։
Sputnik Արմենիայի հարցին` արդյոք արտերկրից եկած բժիշկների մասնակցությամբ վիրահատություններ լինելու են, թե ոչ, համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանը շեշտեց` սպասվում են։
«Նրանցից շատերն արդեն երկար տարիներ համագործակցում են Հայաստանի բժիշկների հետ։ Գալիս են այստեղ ու արդեն ունեն պլանավորված վիրահատություններ։ Օրինակ` ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանը Հայաստանում մի ծրագիր է ստեղծել և մշտապես գալիս է ու վիրահատություններ անում, մեր օրդինատորներին է սովորեցնում։ Համոզված եմ`այս անգամ էլ ժամանակը կօգտագործի և վիրահատություններ կանի։ Մոսկվայաբնակ ակնաբույժ Անուշ Ամիրյանն էլ ԲԿ–ներից մեկում աչքի քաղցկեղի հետ կապված վիրահատություն է արդեն իրականացրել»,– ասաց Յաղջյանը։
Նրա խոսքով` այս համաժողովը արտերկրից ժամանած հայ բժիշկներին հնարավորություն է տալիս կապ հաստատել մի շարք բուժհաստատությունների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել և վիրահատություններ անել նաև հայրենիքում։
«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանն էլ հայտնեց, որ Վաշինգտոնի մանկական ազգային կենտրոնից ժամանել է վիրաբուժական ծառայության ղեկավար Միքայել Պետրոսյանը։ Նա էլ սարքավորումներ է բերել լապարոսկոպիկ ուսումնական կենտրոնի համար, որպեսզի երիտասարդները կարողանան պրակտիկա ձեռք բերել դրանց միջոցով։
Նշենք, որ հուլիսի 6-8-ը կայանալիք համաժողովի նպատակն է նաև ամրապնդել Հայաստան–սփյուռք կապերը։
Բացառիկ վիրահատություն Երևանում. երեխայի ստորին ծնոտից հսկայական գոյացություն են հեռացրել
Լրահոս
0