00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:31
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում

© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում
Հանրապետության հրապարակում  ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Բաժանորդագրվել
Մասնակիցները երթով շարժվելու են Բաղրամյան պողոտայով և նստացույց են հայտարարելու Բաղրամյան 26-ի մոտ` առավոտյան նախագահական նստավայրի աշխատակիցներից դիմավորելու։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր մի քանի գործիչների հրավիրած հանրահավաքը` Սահմանադրության օրվա առիթով։ Հանրահավաքի մասնակիցները որոշել են երթով շարժվել դեպի Սահմանադրական դատարան, Ազգային ժողով և նախագահի նստավայր։
«Ցավոք սրտի, մենք այսօր կանգնած ենք մի իրողության առջև, որ մարդիկ` հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են, երդվել են ծառայել մեր պետությանը, ժողովրդին, հարգելի մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք»,– լրագրողների հետ զրույցում ասաց հանրահավաքի նախաձեռնող, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը` խոսելով հանրահավաք հրավիրելու առիթի և օրվա խորհրդի մասին։
Ղազարյանի խոսքով` Բաղրամյան 26–ի մոտ հայտարարվելու է նստացույց, ակցիայի մասնակիցները գիշերն անցկացնելու են նախագահական նստավայրի մոտ` առավոտյան դիմավորելու նստավայրի աշխատակիցներին։ Նա բացատրեց Բաղրամյան 26 հասցեում նստացույցն անցկացնելու նպատակը. քանի որ կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Բաղրամյան 26 հասցեում է աշխատում։
© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում
Эдгар Казарян среди участников митинга по случаю Дня Конституции на площади Республики (5 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Հանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում
«Հասկանալու համար, թե իրենք ուր են գնում և ինչի համար են գնում, դա նման կլինի, ենթադրենք, Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից տեղադրված հսկիչ անցակետին, հիմա մենք հայերով Հայաստանում ուզում ենք դնել անցակետ, որ ստուգենք, թե էդ մարդիկ ուր և ինչի համար են գնում, եթե գնում են Ադրբեջանի ժողովրդի շահերից ելնելով որոշումներ կայացնելու, ապա մենք իրենց պետք է ուղարկենք Բաքվի նախագահական նստավայր»,– նշեց Ղազարյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց` այսօր Սահմանադրությունից խոսում է մի մարդ, ով ոտնահարում է այդ Սահմանադրությունը։ Զոհրաբյանը հանրահավաքի էր եկել «ոչ բռնապետությանը» գրությամբ շապիկով։ Նրա խոսքով` այսօր Հայաստանում սահմանադրական բռնապետություն է։
© SputnikՀանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում
Участники митинга по случаю Дня Конституции на площади Республики (5 июля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2023
Հանրապետության հրապարակում ընդդիմադիրները հանրահավաք էին անցկացնում
«2018 թ.–ի իբր թավշյա հեղափոխության, իբր սիրո և հանդուրժողականության անվան տակ զավթվեց Հայաստանում իշխանությունը, և հաստատվել է տոտալ բռնապետություն, որը գործող իշխանությունը փորձում է ամրապնդել նաև սահմանադրորեն»,– ասաց Զոհրաբյանը` մեկնաբանելով հանրահավաքին իր մասնակցությունը։
Հանրահավաքի մասնակիցները միասին խորհրդանշանական օրվա առիթով կատարեցին Հայաստանի օրհներգը, ծածանեցին ՀՀ եռագույնն ու սկսեցին քայլերթը։
Լրահոս
0