00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքին մտահոգում են ինքնավար ռումբերն ու Ռուսաստանի չպլանավորված հաղթանակը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցУПАБ-1500Б
УПАБ-1500Б - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի տեխնոլոգիապես անկասելի և հզոր ավիառումբերը արագացնում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների նպատակին հասնելու ընթացքը, կարծում է Sputnik–ի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։
ՆԱՏՕ–ի մասնագետներն անհանգստությամբ են վերլուծում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ինքնավար խելացի ռումբերի մարտական կիրառումը, քանի որ դրանք «աճող խնդիր են Ուկրաինայի համար»։
500-1500 կգ տրամաչափի ռուսական «թևավոր հրեշների» նկատմամբ հատուկ ուշադրությունը բացատրվում է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի մոտ հակազդման արդյունավետ համակարգերի` ՀՕՊ և ՌԷՊ–ի բացակայությամբ։
Հատուկ գործողության «աստվածը»․ ռուսական հրետանու գերակայությունն ամրապնդվել է «Մստա-Ս»–ով
Ռուսաստանում մեծ հզորության խելացի սավառնող ավիառումբերի սերիական արտադրությունը մեկնարկել էր դեռ մինչև հատուկ ռազմական գործողությունները սկսվելը, սակայն ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում նման սարքերին հատուկ նշանակություն տրվեց հակառակորդի էշելոնավորված պաշտպանությունը արագ ճեղքելու հարցում։
УПАБ-1500Б կառավարվող սավառնող ավիառումբերը սկսեցին կիրառել հատուկ ռազմական գործողությունների գոտում 2022 թվականի գարնանը, շուտով ուկրաինական հրամանատարությունը դրանք «ծայրահեղ սպառնալիք» անվանեց։ Ժամանակ անցավ, բայց ուկրաինայի ԶՈւ–ն չսովորեց դրանք խոցել կամ «խլացնել» նավիգացիան նույնիսկ ՆԱՏՕ–ական NASAMS, Iris-T և Patriot ԶԶՀ–ների կիրառմամբ։
Հոնկոնգյան Asia Times պարբերականը փաստեց. «Ռուսական УПАБ-1500Б–ները հաղթում են»։
Նկատենք, որ հաղթում է տարբեր կոնստրուկցիա ունեցող ռուսական ինքնավար ավիառումբերի մի ամբողջ «ընտանիք»։ Իսկ շտկման և պլանավորման բացառիկ մոդուլը խելացի և թևավոր է դարձնում 1962 թվականի արտադրության ФАБ-500 սովորական ազատ ընկնող ռումբը։
Ռազմական հատուկ գործողության ականային արգելապատնեշները
УПАБ-1500Б նոր կառավարվող ինքնավար ավիառումբն ավելի հզոր և կատարյալ է։ Մարտական կարողություններով հիշեցնում է «օդ–մակերևույթ» թևավոր հրթիռը (թռիչքը կարգավորվում է կմախքի միջին և պոչային հատվածներում փոքր թևերի օգնությամբ)։ Նշանառման իներցիոն արբանյակային համակարգ է կիրառում։ Կարող է հստակ խոցել թիրախները մինչև 50 կմ հեռավորության վրա (մինչև 15 կմ բարձրության վրա)։ Սկզբունքն է` «արձակեց, մոռացավ»։ Ռուսական ավիառումբը հեշտությամբ է հաղթահարում ռադիոէլեկտրոնային խոչընդոտները։
Հզորությունը որոշում է 1010 կգ մարտական հատվածի զանգվածը։ Նմանատիպ «մուրճերը» ամեն օր ռազմաճակատի տարբեր հատվածներում ջախջախում են Ուկրաինայի ԶՈւ–ի դիրքերն ու հրամանատարական կետերը։
Ավելի փոքր տրամաչաձի նմանատիպ ավիառումբը` УПАБ-500Б–ն, 390 կգ պայթուցիկ նյութ է կրում և կարող է սավառնել մինչև 40 կմ։ Շրջանաձև հնարավոր շեղումը թիրախից` ոչ ավել, քան 10 մետր։
Նման ռազմամթերքի ակտիվ կիրառումն արդյունավետորեն «կապառազմականացնի» այն շրջանները, որտեղ ամրացել են Ուկրաինայի ԶՈւ–ի ստորաբաժանումները։ Մասնագետները կարծում են, որ մոտ ապագայում արհեստական բանականության զարգացումն էապես կընդլայնի նման ավիառումբերի մարտական կիրառումը։
Իրանական գերձայնայինը․ «Ֆաթթահը» փոխում է ուժերի հավասարակշռությունը
Ընդլայնելով նոր բարձր ճշգրտության զենքի արտադրությունն ու արագացնելով եղածի արդիականացումը` հատուկ ռազմական գործողությունների մեկ տարում ռուսական ռազմարդյունաբերական համալիրը բազմակի ավելացրել է ռազմամթերքի թողարկումը։ Ռուսաստանը «ռազմական ռելսերին» հանգիստ է անցում կատարել` առանց տնտեսության ռազմականացման, իսկ Արևմուտքը ՌԴ–ի հետ երկարատև պրոքսի–պատերազմի պատրաստ չէր։

Հետ ընկնելը պարտության գրավականն է

Ուկրաինայի ռազմական գործողությունների թատերաբեմում տեխնոլոգիական կործանում ապրեցին GPS նշանառմամբ ինքնավար ավիառումբերի միֆականացված ամերիկյան անալոգները` 225-450 կգ տրամաչափի JDAM-ER (ուկրաինական ՄիԳ-29–երի հետ ինտեգրված) և մինչև 150 կմ հեռահարություն ունեցող 115-կիլոգրամանոց մարտագլխիկով GLSDB «ցամաքային տեղակայման ռումբերը (գործարկվում է HIMARS ռեակտիվ արկի պոչամասով)։
Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական «շլացուցիչ» տեխնոլոգիաները ՆԱՏՕ–ի համար անսպասելի մահաբեր եղան։ Իսկ «Պանցիր-С» ՀՕՊ համալիրները տասնյակներով խոցում են նույնիսկ առաջադեմ բրիտանական թևավոր Storm Shadow հրթիռները։
Հուլիսի 5–ին Business Insider գերմանական պարբերականը հայտնեց. «Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային խափանումներն այնքան արդյունավետ է կատարում, որ Ուկրաինան, ինչպես նաև ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն, այլևս չեն կարող հույս դնել այն բանի վրա, որ ինքնավար JDAM ավիառումբերն ու այլ «խելացի» զենքերը թրիախին կհասնեն»։
Ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի խափանումների հզորությունն ավելի ուժեղ է, քան տիեզերքից GPS ազդակները։ Բացի այդ, Ռուսաստանը կարողանում է որսալ GPS ազդանշանները և դրանք կրկին հեռարձակել փոփոխություններով։ Դա խափանում է ՆԱՏՕ–ի թիրախների և կոորդինատների ամբողջ համակարգը։ Նման անպաշտպանությունը լուրջ ռազմական ձախողում է։ Արևմուտքում մտորում են` ինչպես ամբողջությամբ «անջատել» բարձր ճշգրտության զենքը GPS նավիգացիայից։
Նոր ՊՊԿ-20-ը հուսալի զենք է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուների համար
1020 կգ զանգվածով և 109 կգ մարտական մասով ամերիկյան ինքնավար ավիառումբը GBU-34 թևիկներով բետոն կոտրող ավիառումբ է, որը կարող է մինչև 25 կմ ճանապարհ անցնել նետման վայրից։ Շրջանաձև հնարավոր շեղումը թիրախից մինչև 15 մետր է։ Բոլոր չափանիշներով այն էապես զիջում է ռուսական УПАБ-1500Б–ին։
Մինչև 1500 կգ «քաշային կարգում» ՆԱՏՕ–ն որևէ այլ բան առաջարկել չի կարող։
Արևմուտքում հասկանում են, որ անդրատլանտյան դաշինքը հարձակվեց Հարավսլավիայի, Աֆղանստանի և Լիբանանի վրա, Միսնկի պայմանավորվածությունները խարդախություն էին, Ուկրաինայում ԱՄՆ բանակի դասագրքերը ոչինչ չարժեն, և Ուկրաինայի ԶՈւ–ի «հակագրոհն» էլ վճռական առաջխաղացման չի հանգեցնի։
The American Conservative ամսագիրն ընդգծում է, որ կիևյան ռեժիմի ցանկություններն էապես գերազանցում են ունեցած հնարավորությունները, իսկ Ռուսաստանը հաղթում է Ամերիկայի հետ պրոքսի պատերազմում։
Արտյոմովսկի ազատագրումը Ռուսաստանի ռազմավարական հաղթանակն է
Քանի որ Արևմուտքը հետևողականորեն իր հավակնությունները խաղաղությունից վեր էր դասում, խաղաղությունը` ի դեմս Ռուսաստանի, ադեկվատ արձագանքեց դրան։ Միևնույն ժամանակ, ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո 16 ամիս անց ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի զինանոցները դատարկվեցին, իսկ կիևյան ռեժիմին մատակարարվող զենքը` ժամանակակից դիպուկահարային հրացաններ, հակատանկային և հակաօդային հրթիռային համալիրներ, արդեն վաճառվում է եվրոպական սև շուկայում։
Արևմուտքը «Ջավելիններով» և «Ստինգերներով» Ուկրաինայում ինքն իր համար գերեզման է փորում։
Բաժանորդագրվե՛ք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0