00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացուն ավելի լավ այգի են առաջարկում. Փաշինյանը խորհուրդ է տալիս հուշանվեր պատրաստել

© Photo : YouTube / Screenshot / Government of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը որոշվել է իրականացնել Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ գյուղերի տնամերձ հողամասերում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը գյուղատնտեսական տնամերձ տարածքներում որևէ դրական զարգացման չեն հանգեցնում։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Խնդիրն ավելի է խորանում, երբ տնամերձ տարածքներում արդեն իսկ տնկված ծառերի մոտ նկատվում է բերքատվության անկում, տարատեսակ հիվանդություններ նկատմամբ կայունության նվազում, ինչպես նաև մեծամասամբ բացակայում է ջրախնայող տեխնոլոգիաների կիրառությունը»,– ասաց Խոջոյանը։
Փոխնախարարը հայտնեց, որ իրավիճակը շտկելու նպատակով որոշվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում իրականացնել այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիր։
Ծրագրի նպատակը նշված գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկումն է ու խնայող ջրային համակարգերի ներդրումը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 100-1000 քմ տնամերձ այգի ունեցողները։ Բայց պարտադիր պայման է` այգու բոլոր ծառերը պետք է հատվեն, հողամասում էլ շինություն չպիտի լինի։
Շահառուների ընտրությունից հետո կընտրվի փորձագիտական կազմակերպություն, որը կիրականացնի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կգնահատի նոր այգու հիմնման ծախսերը, կկազմի նախահաշիվ։
Բարի ցանկությո՞ւն, թե՞ պետական ծրագիր. ՀՀ պարենային անվտանգությունը վտանգված է
«Այնուհետև արդեն կատարված աշխատանքների հիման վրա այգեհիմնման ու ոռոգման համակարգերի անցկացման համար համայնքի ղեկավարը կհայտարարի մրցույթ, կընտրի կապալառու, որի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ` ՀՀ կառավարությունը` ի դեմ էկոնոմիկայի նախարարության, կփոխհատուցի ծախսերի 95 տոկոսը, համայնքը կամ շահառուն` 5 տոկոսը»,– հայտնեց Խոջոյանը։
Փորձնական ծրագրի ավարտից հետո արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը կիրականացվի ամբողջ հանրապետության տարածքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագիրը հեշտ չի լինելու էմոցիոնալ տեսակետից։
«Այս ընթացքում էլ խոսել ենք, ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ։ Բա պապն էլ է պապ ունեցել, պապի պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, որ հիմա պապի պապի տնկած ծառը չի այգում, այլ պապի։ Որովհետև պապը իր պապի տնկած ծառը ինչ–որ մի բան արել է»,– ասաց Փաշինյանը` խորհուրդ տալով պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել ու պահել։
Վարչապետը գյուղացիներին հորդորեց տվեց իրենց տնամերձ հողամասերի համար բուսատեսակներ ընտրելիս լսել մասնագետների կարծիքը։
Ոզնիների այգի` բիզնես, որը կառավարվում է նաև երկնքից. Ուջանի տուրիստական հմայքը
Լրահոս
0