Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը հույս ունի Բրյուսելում Ալիևի հետ նախանշված հանդիպմանը առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրական տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հույս հայտնեց, որ բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով։
Ալիևը թվարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանները
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Լրահոս
0