https://armeniasputnik.am/20230706/hh-ishkhanutjan-arcakhi-masin-hajtararutjunnery-vnasum-en-yndhanur-gvortsin-arcakhi-mip-62186786.html
ՀՀ իշխանության` Արցախի մասին հայտարարությունները վնասում են ընդհանուր գործին. Արցախի ՄԻՊ
ՀՀ իշխանության` Արցախի մասին հայտարարությունները վնասում են ընդհանուր գործին. Արցախի ՄԻՊ
Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ իշխանության անդամների հայտարարությունները չեն խանգարում ընդհանուր... 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T11:33+0400
2023-07-06T11:33+0400
2023-07-06T11:37+0400
գեղամ ստեփանյան
արցախ
հհ միպ
անահիտ մանասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53744035_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb85b0592c76473320f257fb96558af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից արվող քաղաքական հայտարարությունները, որոնցով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, որոշակի խոչընդոտներ են հարուցում։ Այսօր Ստեփանակերտ–Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։Նրա խոսքով` միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ նրանք ևս հաճախ վկայակոչում են հենց այդ հայտարարությունները։Նա հավելեց` մի կողմից աշխատանք է տարվում, որ մի միջազգային հանրությունն ամբողջությամբ ընկալի ստեղծված հումանիտար աղետալի վիճակը, մյուս կողմից նման հայտարարություններ են արվում։Նա շեշտեց` վերջին 7 ամիսների ընթացքում հումանիտար սպառնալիքներն այնքան ընդգծված չեն եղել, որքան հիմա են։Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` դրանք չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, մասնավորապես` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը միջազգային գործընկերներին ներկայացնելիս, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։«ՄԻՊ-ը կառավարության, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչ չէ, անկախ պաշտոնատար անձ է և ապաքաղաքական, հետևաբար ինքը ներկայացնում է ինքնուրույն և անկախ տեղեկատվություն` անկախ նաև այն ընդհանուր հայտարարություններից, որ կարող են արվել, քանի որ դրանք հաճախ քաղաքական են, սովորաբար, հենց արտաքին քաղաքական տարր են պարունակում»,– նշեց Մանասյանը։Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։Դրանից հետո ՔՊ–ական տարբեր գործիչների կողմից ևս հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց` ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։Հայաստանը սպասում է միջազգային դատարանի նոր որոշմանը Լաչինի միջանցքի հարցով. Կիրակոսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53744035_66:0:1486:1065_1920x0_80_0_0_f6af26605747eba06500c82772d63492.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գեղամ ստեփանյան, արցախ, հհ միպ, անահիտ մանասյան
գեղամ ստեփանյան, արցախ, հհ միպ, անահիտ մանասյան
ՀՀ իշխանության` Արցախի մասին հայտարարությունները վնասում են ընդհանուր գործին. Արցախի ՄԻՊ
11:33 06.07.2023 (Թարմացված է: 11:37 06.07.2023) Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ իշխանության անդամների հայտարարությունները չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից արվող քաղաքական հայտարարությունները, որոնցով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, որոշակի խոչընդոտներ են հարուցում։ Այսօր Ստեփանակերտ–Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ նրանք ևս հաճախ վկայակոչում են հենց այդ հայտարարությունները։
«Ես կարող եմ անվերապահորեն ասել, որ ցանկալի կլիներ` Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք վնասում են ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում, ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,– նշեց Ստեփանյանը։
Նա հավելեց` մի կողմից աշխատանք է տարվում, որ մի միջազգային հանրությունն ամբողջությամբ ընկալի ստեղծված հումանիտար աղետալի վիճակը, մյուս կողմից նման հայտարարություններ են արվում։
Նա շեշտեց` վերջին 7 ամիսների ընթացքում հումանիտար սպառնալիքներն այնքան ընդգծված չեն եղել, որքան հիմա են։
Իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի կարծիքով` դրանք չեն խանգարում ընդհանուր աշխատանքին, մասնավորապես` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը միջազգային գործընկերներին ներկայացնելիս, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է։
«ՄԻՊ-ը կառավարության, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչ չէ, անկախ պաշտոնատար անձ է և ապաքաղաքական, հետևաբար ինքը ներկայացնում է ինքնուրույն և անկախ տեղեկատվություն` անկախ նաև այն ընդհանուր հայտարարություններից, որ կարող են արվել, քանի որ դրանք հաճախ քաղաքական են, սովորաբար, հենց արտաքին քաղաքական տարր են պարունակում»,– նշեց Մանասյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց`
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Դրանից հետո ՔՊ–ական տարբեր գործիչների կողմից ևս հայտարարություններ հնչեցին, ըստ որոնց` ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։