Յուղաբեր Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ15 ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

© Photo : European Weightlifting FederationՅուղաբեր Ամրոյանը
Յուղաբեր Ամրոյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Յուղաբեր Ամրոյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիշնևում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուղաբեր Ամրոյանը (40 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Այս մասին հայտնում է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան:
Երկամարտի արդյունքում հայ մարզուհին 87 կգ է հավաքել։ Այս քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է թուրք մարզուհի Յագմուր Մելեքը (գումարային` 127 կգ), երկրորդ տեղը Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուլիա Վալեսան (գումարային` 95 կգ):
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունն ընթանում է Քիշնևում (Մոլդովա):
Լրահոս
0