Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրից հետո. ՌԴ ԱԳՆ

© Photo : official site of the State Agency of Azerbaijan Automobile Roads Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս դիվանագետը մեկնաբանել է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. 2022 թվականին Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրից հետո, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունները տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով պայմանավորվածության արդյունքում , ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ահա այս կոնկրետ հարցի շուրջ խոսել գործողությունների անհամապատասխանությունից, մեկ կամ երկու կողմերի գործողությունների մասին ՝ առանց հաշվի առնելու եռյակից որևէ մեկին կարծիքը, ինձ ուղղակի անարդար է թվում», - նշել Է Զախարովան ։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրեր՝ Բերձորը, Սուսը և Աղավնոն, ռուսական կողմի ճնշման ներքո փոխանցվել են Ադրբեջանին՝ դրանով իսկ փոխելով Լաչինի միջանցքի երթուղին։
Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը 2022 թ. ապահովվում է նոր ճանապարհով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղով: Այն անցնում է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն, Հին շեն գյուղերով և Բերձորն ու Աղավնոն շրջանցող ճանապարհով միանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղուն:
Լրահոս
0