00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որպես թիրախ եմ ընտրվել». ՊԲ նախկին հրամանատարը հայտարարություն է տարածել մեկուսարանից

© Photo : Facebook / Վահրամ Պողոսյան/Vahram PoghosyanՄիքայել Արզումանյան
Միքայել Արզումանյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2023
Միքայել Արզումանյան
Բաժանորդագրվել
Միքայել Արզումանյանն անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին և շեշտել` դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը համոզված է, որ ինքը որպես թիրախ է ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել նրա վրա։ Արզումանյանն այդ մասին հայտարարություն է տարածել ArmLur.am-ի միջոցով։
«Ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ»,– գրել է նա։
Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա, ըստ Արզումանյանի, դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։ Այդ պատճառով նա դատարանին միջնորդել է հրապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Որպես իր ասածի հիմնավորում` նա մատնանշում է ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը, որտեղ հնչած տեղեկությունները ներկայացվեցին բաց և հրապարակային։
«Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել հայրենիքս պաշտպանելու համար»,– գրել է Արզումանյանը։
Նա նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին, արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ ցամաքում։
Արզումանյանը վստահեցնում է, որ առկա իրավիճակում առավելագույնն է արել քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում հայկական կողմը լուրջ հաջողություններ է ունեցել։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն ինքը հանկարծ հայտնվել է այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և նահանջեն, ապա ՊԲ նախկին հրամանատարը նշում է, որ ինքը նման հրաման տալու իրավասություն չի ունեցել, քանի որ այդ ժամանակ ՊԲ բանակի հրամանատար չի եղել։
«Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել, ինչո՞ւ եմ դրանից 1 ամիս անց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար…Եվ հետո Արեգասարի բարձունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ»,– ընդգծել է նա։
Արզումանյանի խոսքով` զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն, և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։
«Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է ըստ ենթակայության։ Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար»,– գրել է Արզումանյանը։
«Արեգա» բարձունքը գրավված չի եղել. Միքայել Արզումանյանի պաշտպան
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Լրահոս
0