https://armeniasputnik.am/20230706/zakharvovan-meknabanel-e-makrvoni-lgh-i-veraberjal-hajtararutjunnery-62209650.html
Զախարովան մեկնաբանել է Մակրոնի` ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունները
Զախարովան մեկնաբանել է Մակրոնի` ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունները
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։ 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T15:06+0400
2023-07-06T15:06+0400
2023-07-06T15:13+0400
էմանուել մակրոն
ադրբեջան
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
մարիա զախարովա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/06/62206238_0:0:1921:1080_1920x0_80_0_0_0290c4b5ccc7534fd644136ba512b223.jpg
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները` կապված ղարաբաղյան կարգավորման հարցում սեփական դերի հետ, ոչ մի արդյունքներով չեն ամրապնդվում: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:Հունիսի 28-ին Մարսելում Մակրոնը հայտարարել էր, որ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, և ինքը միակն է, ով հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում ու գրեթե միայնակ է այդ թեման պահպանում միջազգային հանրության օրակարգում:«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։ Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այդ հատկանիշների վրա, թե ինչ պաթոսով է նա խոսում իր դերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ արժանիքների մասին և այլ հարցերում նույնպես», - ասել Է Զախարովան։Դիվանագետն ափսոսանք է հայտնել, որ Մակրոնը ոչինչ չի ասել նման արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների մասին։«Հնարավոր է՝ չի ասել, քանի որ այդ արդյունքները ոչ ոք երբևէ չի տեսել», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մատնանշելով, որ դա վերաբերում է նաև շատ այլ գործերի, որոնք ստանձնել Է Մակրոնը:Մոսկվան, նրա խոսքով, վաղուց պատրանքներ չունի, որ Ֆրանսիան կարող է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման գործում։«2022 թվականին աշխատանքը սաբոտաժ անելը, իսկ, ըստ էության, փլուզելը, այդ թվում՝ Փարիզի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից «Ադրբեջանի ագրեսիան» դատապարտող (ինչպես իրենք են գրել) բանաձևի ընդունումը և երկրի ու նրա պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջը, կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Փարիզի կողմից որոշում նախաձեռնելը, այս տարածաշրջանային հակամարտության մեջ, այս ամենը վառ օրինակն են այն բանի, թե Ֆրանսիան ինչ օրակարգ ունի այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ և գործողությունների ճշտություն», - ընդգծել է Զախարովան։Նրա խոսքով՝ այդ բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն նաև նախընտրական նպատակների իրականացմանը: Դրանք, Զախարովայի տեսանկյունից, ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացին, այլ հակառակը՝ վարկաբեկեցին Ֆրանսիայի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։«Բայց ինքնագովազդը նույնպես ոչ ոք չի չեղարկել։ Հնարավոր է՝ դա միակ բանն է, որ նրանց մոտ մնացել է»,– նշել է Զախարովան։Ավելի վաղ ՀՅԴ-ն ներկայացրել էր Մարսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և հայկական ազդեցիկ շրջանակների հանդիպման մանրամասները։ Ըստ հաղորդագրության` Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և գործադրելու, քան Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրեց Բաքվի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար։Ալիևը թվարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմաններըՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։Հուլիսի 21-ին Փաշինյան–Ալիև հանդիպում է նախատեսված Բրյուսելում։
ադրբեջան
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/06/62206238_190:0:1630:1080_1920x0_80_0_0_e11666a7204e4a61489d77851291998e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էմանուել մակրոն, ադրբեջան, видео, ֆրանսիա, լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա
էմանուել մակրոն, ադրբեջան, видео, ֆրանսիա, լեռնային ղարաբաղ, մարիա զախարովա
Զախարովան մեկնաբանել է Մակրոնի` ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունները
15:06 06.07.2023 (Թարմացված է: 15:13 06.07.2023) Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները` կապված ղարաբաղյան կարգավորման հարցում սեփական դերի հետ, ոչ մի արդյունքներով չեն ամրապնդվում: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Հունիսի 28-ին Մարսելում Մակրոնը հայտարարել էր, որ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, և ինքը միակն է, ով հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում ու գրեթե միայնակ է այդ թեման պահպանում միջազգային հանրության օրակարգում:
«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։ Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այդ հատկանիշների վրա, թե ինչ պաթոսով է նա խոսում իր դերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ արժանիքների մասին և այլ հարցերում նույնպես», - ասել Է Զախարովան։
Դիվանագետն ափսոսանք է հայտնել, որ Մակրոնը ոչինչ չի ասել նման արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների մասին։
«Հնարավոր է՝ չի ասել, քանի որ այդ արդյունքները ոչ ոք երբևէ չի տեսել», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մատնանշելով, որ դա վերաբերում է նաև շատ այլ գործերի, որոնք ստանձնել Է Մակրոնը:
Մոսկվան, նրա խոսքով, վաղուց պատրանքներ չունի, որ Ֆրանսիան կարող է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման գործում։
«2022 թվականին աշխատանքը սաբոտաժ անելը, իսկ, ըստ էության, փլուզելը, այդ թվում՝ Փարիզի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով, անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից «Ադրբեջանի ագրեսիան» դատապարտող (ինչպես իրենք են գրել) բանաձևի ընդունումը և երկրի ու նրա պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջը, կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Փարիզի կողմից որոշում նախաձեռնելը, այս տարածաշրջանային հակամարտության մեջ, այս ամենը վառ օրինակն են այն բանի, թե Ֆրանսիան ինչ օրակարգ ունի այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ և գործողությունների ճշտություն», - ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ բոլոր գործողություններն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն նաև նախընտրական նպատակների իրականացմանը: Դրանք, Զախարովայի տեսանկյունից, ոչ միայն դրական արդյունք չտվեցին բանակցային գործընթացին, այլ հակառակը՝ վարկաբեկեցին Ֆրանսիայի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
«Բայց ինքնագովազդը նույնպես ոչ ոք չի չեղարկել։ Հնարավոր է՝ դա միակ բանն է, որ նրանց մոտ մնացել է»,– նշել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՅԴ-ն ներկայացրել էր Մարսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և հայկական ազդեցիկ շրջանակների հանդիպման մանրամասները։ Ըստ հաղորդագրության` Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և գործադրելու, քան Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրեց Բաքվի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։