40 տարի առաջ ամերիկուհի Սամանտայի շնորհիվ ծնվեց մանկական դիվանագիտություն արտահայտությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուն վերադառնալուց առաջ Սամանտան խոսքեր ասաց, որոնք հիշում են նաև այսօր` «կապրենք»։
1983 թվականի հուլիսի 7-ին ԽՍՀՄ ժամանեց ամերիկացի 11-ամյա դպրոցական Սամանտա Սմիթը։
Նախապատմությունը հետևյալն էր` 1982 թվականի աշնանը աղջիկը ԽՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովին նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ.
«Շատ եմ մտահոգված` արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև միջուկային պատերազմ չի սկսվի»։
Պատասխան նամակում Անդրոպովն առաջարկել էր Սամանտային ԽՍՀՄ այցելել։
Սամանտա Սմիթը եղավ Մոսկվայում և Լենինգրադում, բայց բոլորից շատ ամերիկուհին հավանեց «Արտեկ» ճամբարը։
Նա ապրում էր հասակակիցների հետ, կրում «Արտեկի» համազգեստը, մասնակցում միջոցառումներին:
86 տարի առաջ ավարտվեց ԽՍՀՄ–Հյուսիսային բևեռ–Վանկուվեր առաջին անվայրէջք թռիչքը
Տուն վերադառնալուց առաջ Սամանտան խոսքեր ասաց, որոնք հիշում են նաև այսօր` «կապրենք»։
Հետո, արդեն, «Իմ ճանապարհորդությունը ԽՍՀՄ» գրքում Սամանտան գրեց. «Նրանք մեզ նման են»։
Սամանտա Սմիթի շնորհիվ աշխարհում հայտնվեց «մանկական դիվանագիտություն» արտահայտությունը։
«Ինչ անհեթեթ է». Թրամփը ծաղրել է Գրետա Թունբերգին և նրան խորհուրդ տվել «հանգստանալ»
Հավելենք, որ ԽՍՀՄ այցելելուց երկու տարի անց` 1985 թվականի օգոստոսի 28-ին, Սամանտան հոր հետ միասին ավիավթարի զոհ դարձավ։
Լրահոս
0