Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

© Photo : press office of the Government of RAСекретарь Совбеза Армен Григорян на очередном заседании правительства Армении (16 сентября 2022). Еревaн
Секретарь Совбеза Армен Григорян на очередном заседании правительства Армении (16 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԽ քարտուղարը ամերիկացի պաշտոնյային է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԱԽ–ի` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:
Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Լրահոս
0