Նիկոլ Փաշինյանն արդեն Վրաստանում է. նրան դիմավորել է փոխվարչապետը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Բաթումի օդանավակայանում
Նիկոլ Փաշինյանը Բաթումի օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Նիկոլ Փաշինյանը Բաթումի օդանավակայանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik Արմենիա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին»,– ասված է հաղորդագրությունում:

Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին
Премьер-министр Никол Пашинян прибыл с рабочим визитом в Грузию (7 июля 2023). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին:
Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին
Լրահոս
0