https://arm.sputniknews.ru/20230707/tekhnikaji-sharzhy-tirakhavvorvats-e-eraskhi-gvortsarani-shinararutjuny-katvatsahar-vitshakum-e-62245001.html
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
Sputnik Արմենիա
Երասխում կառուցվող գործարանը չի կարողանում բնականոն աշխատել, քանի որ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T12:56+0400
2023-07-07T12:56+0400
2023-07-07T12:57+0400
երասխ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61450356_0:154:1600:1055_1920x0_80_0_0_9a2e371de81096d1fb603e76bf7ec0a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։Հակոբյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,–ասաց տնօրենը։Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61450356_172:0:1595:1067_1920x0_80_0_0_7e4ed43b869d701530b3f5b14be2a5f0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երասխ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, կրակոց
երասխ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, կրակոց
Տեխնիկայի շարժը թիրախավորված է. Երասխի գործարանի շինարարությունը կաթվածահար վիճակում է
12:56 07.07.2023 (Թարմացված է: 12:57 07.07.2023) Երասխում կառուցվող գործարանը չի կարողանում բնականոն աշխատել, քանի որ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։
Պատճառը Ադրբեջանի կողմից գործարանի թիրախավորված լինելն է։ Չնայած հանգամանքին, որ դրա տարածքում բարձրացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները` Ադրբեջանի ԶՈւ–ն
պարբերաբար կրկին կրակ է բացում գործարանի ուղղությամբ։ Իսկ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Հակոբյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով։
«Ցանկացած տեխնիկայի շարժ թիրախավորված է, դրանով պայմանավորված շատ սահմանափակ աշխատանքներ են տեղի ունենում»,–ասաց տնօրենը։
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ
վիրավորում ստացած Հնդկաստանի քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել և վերադարձել են իրենց աշխատանքին