00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թվերի մոգական ուժը. այսօր «երեք 7-երի» օրն է

© iStock.com / Travel WildՊետրա
Պետրա - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Պետրա
Բաժանորդագրվել
Եթե դուրս գաք փողոց ու հարցնեք՝ ինչ օր է այսօր, երևանցիները լավագույն դեպքում ձեզ կպատասխանեն, թե ուրբաթ է, կամ Սողոմոնի կղզիների անկախության օրն է։ Այնինչ այսօր «երեք 7-երի», այսինքն եռակի երջանկության օրն է՝ 2023 թվականի յոթերորդ ամսի 7-րդ օրը։
Շատերի դեմքին զարմանք եմ տեսնում՝ բա որտեղ է երրորդ «7»-ը։ Գումարեք 2023-ի բոլոր թվանշանները, և կստանաք այդ երրորդ 7-ը։ Աշխարհի տարբեր երկրներում այսօր կտրուկ ավելացել էր ամուսնությունների թիվը՝ դե մարդիկ մի երջանկությամբ չեն բավարարվում, անպայման ուզում են միանգամից երեք երջանկություն։
Ոչ ոք ստույգ չգիտի, թե ինչու է «7» թիվը բախտավոր համարվում, բայց փաստ է, որ ծիածանը յոթ գույն ունի, նոտաների թիվը յոթն է, շաբաթը յոթ օրից է բաղկացած, հնագույն ժամանակներում կազմվել է աշխարհի յոթ հրաշալիքների ցուցակը, բայց դրա մասին առանձին կխոսենք։
Թվերի մոգական ուժը. այսօր «երեք 7-երի» օրն է
Հայաստանում մի ժամանակ արտադրվում էր «777» կոչվող որակյալ ու էժան պորտվեյնը՝ ողջ Խորհրդային Միությունն էր ըմբոշխնում ժողովրդի կողմից «Երեք կացին» անվանումը ստացած այդ լեգենդար թունդ գինին։ Եվ վերջապես բուդդայականները հավատում են, որ մարդու երկրային գոյության ընթացքում տեղի է ունենում յոթ ռեինկառնացիա, այսինքն հոգու վերամարմնավորում կամ վերաբնակեցում։ Ճիշտ է, էստեղ շատ լուրջ վտանգ կա, որը ժամանակին իր հայտնի երգերից մեկում նկարագրել է Վլադիմիր Վիսոցկին՝ եթե տախտակի նման դմբո ես, մեծ է հավանականությունը, որ հաջորդ կյանքում բաոբաբ կծնվես, իսկ բաոբաբը շատ երկար է ապրում՝ հազար տարուց ավել։ Եվ ուրեմն 1000 տարի շարունակ բաոբաբ կմնաս։
Իհարկե, այսօր «երեք 7-երի» հիմնական օրը չի։ Հիմնականը եղել է 2007 թվականի հուլիսի 7-ին, այսինքն՝ 07.07.07։ Այդ օրն ամուսնացել է շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը։ Բայց, իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում է եղել պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որն ամուսնացել է բիզնեսմեն Իգոր Վդովինի հետ։ Հետագայում, երբ նրանց հարաբերություններն ավարտվել են, Վոլոչկովան խոստովանել է, որ իրականում նրանք բոլորովին էլ չեն ամուսնացել, երբեք ԶԱԳՍ չեն գնացել ու վկայական էլ չունեն։ Դե եթե իրավաբանորեն ամուսնացած չես եղել, ուրեմն պաշտոնապես չես էլ բաժանվել։ Այնինչ հիմա արդեն վիճակագրությունը վկայում է՝ «երեք 7-երի» օրը, մեղմ ասած, այնքան էլ չի նպաստել ընտանեկան երջանկությանը։ Ռուսաստանում 2007-ի հուլիսի 7-ին ամուսնացածների 31 տոկոսը, այսինքն գրեթե մեկ երրորդը հետագայում հրաժեշտ է տվել միմյանց։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
Եվ այնուամենայնիվ այդ օրը առնվազն մի նշանակալի իրադարձություն կատարվել է։ Այո, շատ ճիշտ եք հիշում՝ 2007 թվականի հուլիսի 7-ին հրապարակվել է աշխարհի յոթ նոր հրաշալիքների ցանկը։ Քվեարկության միջոցով, որին մասնակցել է ավելի քան 100 միլիոն մարդ, նախ կազմվել է աշխարհի նշանավոր 21 կառույցների ցուցակը, որից էլ ընտրվել են յոթ հաղթողները։ Դրանք են՝ Չինական մեծ պարիսպը, որի անունը բազմաթիվ տեսախցիկների առջև հրապարակեց տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, որն առաջինն է ոտք դրել Լուսնի վրա։ Եվ դա խորհրդանշական էր, որովհետև ինչպես պնդում են մասնագետները, Չինական պարիսպը միակ ձեռակերտ կառույցն է, որն անզեն աչքով երևում է տիեզերքից։ Թեև որոշ տիեզերագնացներ դա հերքում են։
Անկարգություններ Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Ֆրանսիական հարցը. Եվրոպա՞ն պետք է հարմարվի իսլամին, թե՞ իսլամը` Եվրոպային
Երկրորդ նոր հրաշալիքը հռոմեական Կոլիզեումն է, իսկ երրորդը՝ հնդկական Թաջ Մահալը։ Հաջորդ երկուսը Ամերիկայում են գտնվում՝ մայաների կառուցած բուրգը Մեքսիկայի Չիչեն-Իցա քաղաքում և Մաչու-Պիկչու քաղաքը Պերուում։ Վեցերորդը՝ ժայռափոր քաղաք Պետրան է, որը տեսնելու համար ամեն տարի Հորդանան է գալիս ավելի քան մեկուկես միլիոն մարդ։ Եվ վերջապես յոթերորդ նոր հրաշալիքն առայժմ Հիսուս Քրիստոսի արձանն է Ռիո դե Ժանեյրոյում։ Ինչու առաժմ։ Դե մենք էլ ենք նույն արձանից կառուցում. հաջորդ դարի սկզբներին՝ 2107 թվականի հուլիսի 7-ին հաստատ պատրաստ կլինի։
Բայց 100 տարի սպասելու կարիք էլ չկա։ Չէ որ այս տարվա հուլիսի 7-ն էլ է «երեք 7-երի» օր։ Աստղագուշակները հորդորում են՝ այդ օրը բացեք ձեր սիրտը սիրո և լույսի առջև։ Աշխատեք խուսափել աղմկոտ շրջապատից, մի քննադատեք ոչ մեկին, և եթե նվիրական ցանկություն ունեք, մտքում պահեք այդ երազանքը և անպայման հիշեք դրա մասին երեկոյան ժամը 7-ն անց 7 րոպեին։ Ավելացրեք երջանիկ յոթերի թիվը։
Լրահոս
0