https://arm.sputniknews.ru/20230707/wildberriesi-himnadiry-teghjak-e-vor-vorvosh-apranqner-chen-araqvum-hajastan-62242054.html
Wildberries–ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան
Wildberries–ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան
Sputnik Արմենիա
Տատյանա Բակալչուկը չի բացառում, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ է։ 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T12:09+0400
2023-07-07T12:09+0400
2023-07-07T12:21+0400
առևտուր
վայլդբերիզ (wildberries)
հայաստան
տատյանա բակալչուկ (կիմ)
օնլայն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62239421_0:0:1600:901_1920x0_80_0_0_b2f52111d14a11bd8812dbfb85582bb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը տեղյակ է, որ սննդի որոշ տեսակներ չեն առաքվում Հայաստան։ Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա ասաց, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ։Նա նշեց, որ երկօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, «ՀայՓոստի» ղեկավարության, ինչպես նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ։Ըստ նրա` մի բան է, եթե մենք խոսում ենք երկու երկրների միջև սովորական առևտրի մասին, և մեկ այլ բան է, երբ խոսում ենք օնլայն պատվիրված ապրանքի մասին, երբ այն գնորդին պետք է հասնի կոնկրետ ժամկետներում։ՀՀ մարզային երեք մասնաճյուղ հայտնվել է Wildberries-ի ամենաշահութաբեր կետերի վարկանիշումWildberries–ի հիմնադիր վստահ է, որ ապագան պատկանում է օնլայն առևտրին, քանի որ այդպես առևտրաշրջանառությունն ավելի արագ ու հեշտ է ստացվում։Բակալչուկը շեշտեց, որ առաջացող խնդիրները ոչ թե միտում են պարունակում, այլ ընդամենը խնդիրն այն է, որ օնլայն հարթակների ձևավորումը դեռ ամբողջովին չի ավարտվել։Նշենք, որ Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։Wildberries-ը խուսափում է սնունդ, կոսմետիկա առաքել Հայաստան. որո՞նք են պատճառները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62239421_179:0:1599:1065_1920x0_80_0_0_f9606d073b92c9bd988a82e430996b83.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևտուր, վայլդբերիզ (wildberries) , հայաստան, տատյանա բակալչուկ (կիմ), օնլայն
առևտուր, վայլդբերիզ (wildberries) , հայաստան, տատյանա բակալչուկ (կիմ), օնլայն
Wildberries–ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան
12:09 07.07.2023 (Թարմացված է: 12:21 07.07.2023) Տատյանա Բակալչուկը չի բացառում, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը տեղյակ է, որ սննդի որոշ տեսակներ չեն առաքվում Հայաստան։ Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա ասաց, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ։
«Կարծում եմ` կա փոխադարձ բարձր ստանդարտների, պահանջների խնդիր։ Ես գտնում եմ` այդ հարցերը մոտակա շրջանում կլուծվեն։ Սա ոչ թե լոգիստիկայի, այլ ավելի շատ փաստաթղթղերի ձևակերպումների հետ է կապված։ Մենք միշտ ցանկանում ենք համապատասխանեցնել բոլոր կանոններն ու ստանդարտները ԵԱՏՄ տարածքում։ Որքան էլ մենք ԵԱՏՄ անդամ երկրներ ենք, այնուամենայնիվ, ամեն անդամ երկիր ունի իր ներքին օրենսդրությունն ու առանձնահատկությունները, և ամեն ինչ չէ, որ ստացվում է հարթ ու անաղմուկ անել»,– նշեց Բակալչուկը։
Նա նշեց, որ երկօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, «ՀայՓոստի» ղեկավարության, ինչպես նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ։
Ըստ նրա` մի բան է, եթե մենք խոսում ենք երկու երկրների միջև սովորական առևտրի մասին, և մեկ այլ բան է, երբ խոսում ենք օնլայն պատվիրված ապրանքի մասին, երբ այն գնորդին պետք է հասնի կոնկրետ ժամկետներում։
Wildberries–ի հիմնադիր վստահ է, որ ապագան պատկանում է օնլայն առևտրին, քանի որ այդպես առևտրաշրջանառությունն ավելի արագ ու հեշտ է ստացվում։
Բակալչուկը շեշտեց, որ առաջացող խնդիրները ոչ թե միտում են պարունակում, այլ ընդամենը խնդիրն այն է, որ օնլայն հարթակների ձևավորումը դեռ ամբողջովին չի ավարտվել։
«ՀՀ–ում հիմա բավականին լավ աճ ունենք, ունենք բավականին մեծ թվով ապրանքների հանձնման կետեր։ Մենք հիմա ավելի շատ ներկայացված ենք Երևանում և մոտ բնակավայրերում, սակայն ցանկանում ենք կենտրոններ հիմնել նաև ավելի հեռավոր բնակավայրերում»,– ասաց Բակալչուկը։
Նշենք, որ Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։