44-օրյայում կյանքեր փրկած բժիշկ Ջեֆերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

© Photo : ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 44-օրյա պատերազմին կյանքեր փրկած բժիշկ Ջեֆերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
44-օրյա պատերազմին կյանքեր փրկած բժիշկ Ջեֆերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2023
44-օրյա պատերազմին կյանքեր փրկած բժիշկ Ջեֆերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում բրիտանացի բժիշկը հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ կյանքեր փրկած բրիտանացի բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։
«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին հանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան և 16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր։
Լրահոս
0