00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Armsat-1» արբանյակը կկառավարվի Հայաստանից. կենտրոնը կառուցված է, մասնագետները` պատրաստված

© Photo : official site of the Prime Minister of RAՀայկական արբանյակը
Հայկական արբանյակը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2023
Բաժանորդագրվել
Մինչև վերջերս արբանյակը կառավարում էր իսպանական Satlantis ընկերությունը։ Սրան զուգահեռ, այնտեղ վերապատրաստվում էին հայ մասնագետները, որոնք արդեն արդեն իսկ տուն են վերադարձել։ Արբանյակի կառավարման կենտրոնը, որտեղ նրանք պիտի աշխատեն, ամբողջությամբ կահավորված է։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Armsat-1 արբանյակի կառավարումն այսուհետ հնարավոր է իրականացնել նաև Հայաստանից։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կառավարման կենտրոնի մասնագետներն ավարտել են վերապատրաստման առաջին փուլը իսպանական Satlantis ընկերությունում և տուն վերադարձել։ Սրան զուգահեռ, ավարտին են հասցվել կառավարման կենտրոնի կառուցումն ու կահավորումը, և այն լիովին պարտաստ է հետևելու արբանյակի թռիչքային տվյալներին և հրահանգներ ուղարկել վերջինիս։
Արբանյակի ստեղծման և շահագործման հարցերում պահպանվել են միջազգային կազմակերպությունների պահանջները, այդ թվում` Հեռահաղորդակցության միջազգային միության և ՄԱԿ–ի խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման կոմիտեի։
Առաջիկա ամիսներին հայկական արբանյակի կառավարումը կիրականացվի ՀՀ տարածքից. նախարար
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հիշեցրեց, որ Armsat-1–ն արդեն շուրջ մեկ տարի գտնվում է տիեզերական ուղեծրում, անցել է մի շարք փորձարկումներ և կատարում է տիեզերանկարահանում։ Մինչև վերջերս արբնայակի կառավարումն ամբողջությամբ իրականացվում էր Իսպանիայից (Satlantis ընկերության օգնությամբ, որտեղ և այն արտադրվել էր հայկական կողմի պատվերով)։
Այժմ բուհերի հետ միասին քննարկվում են նոր մասնագետների պատրաստման գաղափարներ` ավիատիեզերական ինժեներիայի բակալավրիատի կամ նեղ մասնագիտացված ծրագրերի ձևով։ Պողոսյանը հավելեց, որ բացի ծրագրավորողներից ու ինժեներներից, ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու նաև «տիեզերական» իրավաբանների և ֆինանսիստների, ովքեր պահանջված կլինեն աշխատաշուկայում։
Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
Փոխնախարարը հիշեցրեց, որ առնվազն մինչև 2030 թվականը Հայաստանում գործում է ԱԱՀ–ի ազատում տիեզերական արդյունաբերության ընկերությունների համար (բնականաբար, խոսքը գնում է ոչ միայն արբանյակ արտադրող, այլև որոշակի բաղադրիչներ կամ դրանց նախագծեր ստեղծող, ինչպես նաև ծրագրային ապահովում մշակող ընկերությունների մասին)։ Այսպիսի արտոնություն արդեն ստացել է պետական «Գեոկոսմոս» ընկերությունը, որը ղեկավարելու է արբանյակի կառավարման կենտրոնը։ Բացի այդ, մի քանի լաբորատորիաներ նախագծում են փոքր արբանյակների (cubesats) մոդելներ։
Քանի որ այդ թիմերի մի մասը ուսանողական են, մյուս մասը` գիտական, նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով շահույթ չհետապնդող կազմակերպությունները կկարողանան որոշակի հավելյալ արտոնություններ ստանալ հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար։
Լրահոս
0