Որքան ստորագրություն է հավաքել «ՀայաՔվեն» մեկ շաբաթում․ ներկայացնում է Չալաբյանը

© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ շաբաթվա մեջ նախաձեռնությունը 12 քվեարկության կետ գործարկել է Երևանում և 14 քվեարկության կետ մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությանը մեկ շաբաթվա ընթացքում միացել է 14800 մարդ։ Այս մասին ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա հայտնեց, որ քվեարկողներից 10 հազարը Երևանի 12 վարչական շրջաններից են, 4500–ը` մարզերից, և 330–ն էլեկտրոնային ստորագրություններ են։ Այս ընթացքում նախաձեռնությունը գործարկել է 12 քվեարկության կետ Երևանում և 14 քվեարկության կետ մարզերում։
«Ինչ-որ իմաստով այդ «ՀայաՔվեի» սերտիֆիկատը դարձել է հայ արժանապատվության վերականգնման հավաստագիր։ Սա պարզապես օրենսդրական նախագիծ չէ, սրա իմաստն այն է, որ մենք՝ որպես ազգ, պահպանում ենք մեր ինքնությունը, հետամուտ ենք լինում մեր երկարաժամկետ ազգային շահերին և նպատակներին, չենք հանձնվում թշնամու ճնշումների առաջ, չենք հանձնվում նաև թշնամու տեղական կամակատարների մանիպուլյացիաներին և միավորվելով,համախմբվելով` գնում ենք»,-ասաց նախաձեռնության համակարգողը։
Նա նշեց, որ նախաձեռնության մեկնարկից սկսած` հանրային մեծ դիսկուրս է սկսվել և ստորագրահավաքի առաջին օրերից սկսած սկսել է հակազդեցությունը իշխանություններից։ Քաղաքապետարանի և համայնքապետարանների մակարդակով խոչընդոտել են ստորագրահավաքին։
«Մեզ համար զարմանալի չէ: Միանգամից ամենասև, ամենակեղտոտ, նսեմ մեթոդներով է հակազդում այս իշխանությունը: Երեկ ես մի գրառում եմ տեսել, որտեղ պատկերված է Նաիրի Հունանյանը և գրված է. «Սա է «ՀայաՔվեի» դեմքը»։ Ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը»։ Այն սրիկաները որոնք ցեխ կշպրտեն այս նախաձեռնության դեմ, «ՀայաՔվեն» իրենց կուղարկի պատմության աղբանոցը»,-նշեց նա։
Չալաբյանը հավելեց, որ այս նախաձեռնությունը բերելու է իրական խաղաղություն, ոչ թե պատերազմի, ինչպես պնդում են իշխանությունները։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Լրահոս
0