ՀՀ-ում Վարդավառի պահքի վերջին օրն է. թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն

© Photo : Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy EtchmiadzinՊատարագ
Պատարագ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2023
Պատարագ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարդավառն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքի պահքի վերջին օրն է այսօր։ Հայ եկեղեցում այն կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին օրը, այսինքն` այսօր նավակատիք է և արդեն թույլատրելի է օգտագործել ձկնեղեն և կաթնեղեն:
Այս տարի Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 16-ին։
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Հին հայկական տոնական ծիսակարգից պահպանվել է միմյանց վրա վարդաջուր ցողելու սովորույթը:
Թեև Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը»:
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
Լրահոս
0